Մեզանից յուրաքանչյուրը ունիկալ է ինքնին: Միանման դիմագծերով երկու մարդ չի լինում: Հատկապես դա վերաբերվում է աչքերի ձևին: Այս առանձնահատկությունները պետք է հաշվի առնել դիմահարդարման ժամանակ:

Պայմանականորեն աչքերի ձևերը բաժանվում են հետևյալ տիպերն. Նշաձև աչքեր, իրար մոտ աչքեր, կախ անկյուններով աչքեր, ուռուցիկ, դուրս ցցված աչքեր, խորը աչքեր, կախված կոպերով աչքեր:

1

Դասական են համարվում նշաձև աչքերը: Սակայն աչքերի հարդարման միջոցով կարելի է ձևափոխել աչքի ձևը, օրինակ, կախված կոպերը վերածել ավելի բաց հայցքի, կամ խորացնել, ներս գցել դուրս ցցված աչքերը:

Մեծ նշանակություն ունի ստվերաներկի երանգը. Մուգ գույները փոքրացնում են աչքերը, իսկ բաց երանգները՝ հակառակը, մեծացնում են:

Դիտելով այս տեսանյութը, դուք կիմանաք, թե ինչպես է պետք աչքերը հարդարել՝ կախված ձեր աչքերի ձևից, որպեսզի միշտ հիանալի տեսք ունենաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել