Tert.am-ը գրում է.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր հրապարակել է «Հուսեյնլին և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը։
 
Հայցվորները՝ Ադրբեջանի երեք քաղաքացիներ, պնդել են, որ չարտոնված խաղաղ ցույցից առաջ իրենց ձերբակալությունը և դատապարտումն անօրինական կերպով խախտել են հավաքների ազատության իրենց իրավունքը։ Նրանք նաև բողոքել են, որ նրանց նկատմամբ դատավարության ընթացքում չեն հարգվել արդար դատավարության երաշխիքները, և նրանց ձերբակալությունն ու դատապարտումը հակասել են ազատության իրավունքի երաշխիքներին:
 
Նշվում է, որ հայցվորները եղել են երկրի հիմնական ընդդիմադիր կուսակցությունների անդամներ, իսկ նրանցից երկուսը՝ 2010 թվականի խորհրդարանական ընտրությունների թեկնածուներ։
 
Դատարանը որոշել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է ընդհանուր 42.000 եվրո փոխհատուցում վճարի հայցվորներին. 12.000 եվրո յուրաքանչյուր հայցվորի՝ բարոյական վնասի համար, 2.500 եվրո՝ առաջին հայցվորին, 3.500 եվրո՝ երկրորդ և երրորդ հայցվորներին՝ դատարանի ծախսերի համար։
 
Հայցվորները բողոքել են, որ իրենց ձերբակալությունն ու դատապարտումն իշխանությունների կողմից օգտագործված միջոցներ են եղել իրենց քաղաքական ակտիվության համար պատժելու և Բաքվում ընդդիմության կողմից 2011 թվականի ապրիլի 2-ին կազմակերպված ցույցն այցելել թույլ չտալու համար:
 
Դատարանը վճռել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հավաքների ազատության վերաբերյալ 11-րդ հոդվածը, ինչպես նաև 6-րդ հոդվածը, համաձայն որի նրանք չեն ունեցել արդար դատաքննություն, նաև 5-րդ հոդվածը. ցույցից առաջ նրանց ձեբակալությունը խախտել է 5-րդ հոդվածով նախատեսված ազատության իրավունքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել