Tert.am-ը գրում է.
Իշխող «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորում է ևս մեկ օր սպասել՝ տեղեկանալու «Հայ Յեղափոխական Դաշնակցությանը» տրվելիք պաշտոնների մասին:

Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի կողմից Հանրային հեռուստատեսությամբ հնչեցրած երեկվա հայտարարությանը, թե իշխանությունների հետ համագործակցելու արդյունքում Դաշնակցությանը տրվելու են երեք նախարարի և երկու մարզպետի պաշտոններ, Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե վերջնական պայմանավորվածության մասին հայտնի կդառնա վաղը:

«Վաղը հայտարարություն կլինի: Երեկոյան վերջնական հայտարարություն կանենք, կիմանաք»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Հարցին՝ ինչո՞ւ է Դաշնակցությանը տրվում Կրթության-գիտության, Տարածքային և Էկոնոմիկայի նախարարությունները, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե որ նախարարությունն էլ տրվեր ՀՅԴ-ին՝ այս հարցն առաջանալու էր: «Հիմա որ մեկի վրա կանգ առնեինք ասելու էիք՝ ինչո՞ւ սա: Հարցը քննարկում ենք, վաղը կլինի հայտարարություն կիմանաք: Բայց ասեմ, որ ամեն դեպքում որոշումը երկկողմանի է լինելու»,- մանրամասնեց խմբակցության ղեկավարը:

Հետաքրքրվեցինք՝ ստորագրվելու է նաև համագործակցության մասին հուշագի՞ր: Ի պատասխան Վահրամ Բաղդասարյանը կրկին ասաց, թե սպասենք վաղվա հայտարարությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել