Tert.am-ը գրում է.

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգից հանվեց ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագիրը հաստատելու մասին հարցը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ ծրագրի հետ կապված լրացուցիչ քննարկման հարցեր կան:


Նշենք, որ համաձայն ծրագրի՝ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքների մեկնարկը նախատեսված էր 2018 թվականին, իսկ շահագործման հանձնումը՝ 2026 թվականին: Նախագծի հիմնավորման մեջ հիշեցվում էր, որ 2014 թվականի դեկտեմբերի 20-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համագործակցության մասին» համաձայնագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել