Ասեցի մի քիչ օրենքները նայեմ։ Պոռնկությունը և մարմնավաճառությունը որպես հանցանք ոչ մի տեղ չգտա։ Միայն թրաֆիկինգի, այսինքն ստիպողաբար պոռնկությամբ զբաղվելու և երեխաների մարմնավաճառության դեպքերն են ընկնում քրեական հանցագործության տակ։ Հետևելով այս տրամաբանությանը, պատկերված են պոտենցիալ զոհեր, ոչ թե հանցագործներ։

Մոտս հարց ծագեց, լավ ոստիկանությունն այս ինչ է անում։ /Իսկ անում է սովետական պրակտիկան, այն ինչ գիտեն/։

Գտա միայն մեկ փաստաթուղթ, որը բացատրում է այս պրոֆիլակտիկ աշխատանքը։ Կառավարության կողմից հաստատված հանցագործությունների կանխման ծրագիրը, որը թեպետ ուժն արդեն կորցրել է /մինչև 2012ն էր/, այնուամենայնիվ ունի նման կետ.

«Թրաֆիքինգի, սեռական շահագործման զոհերի հոգեբանական, ինչպես նաև թմրամոլների բժշկական վերականգնման գործուն համակարգի մշակում և ներդրում»

Պարզ է, կանխում են թրաֆիկինգը։ Բայց որպես միջոցառում նշված է «թրաֆիքինգի, պոռնկության, թմրամոլության երևույթների կանխարգելում»։

Ահա և բանալին։ Կանխում են պոռնկությունը, որպես հանցանք, թեպետ ոչ մի տեղ այն հանցագործություն չի համարվում /եթե կազմակերպիչին չեն բացահայտում իհարկե, իսկ մարմնավաճառներին դիտարկում որպես թրաֆիկինգի զոհ/։

Էհ, մարդ մարդ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվեր ու մարմնավաճառների շահերը պաշտպաներ ոստիկանության անօրինական ռեյդերից։ Բայց դե մենք բարոյապաշտ հասարակություն ենք, միայն ակտիվիս «էրեխեքի» շահերն են ենթակա պաշտպանության ...

Լրացում,
Պարզվեց վարչական օրենսգիրքը զանցանք է համարում պոռնկությունը։ Նաև թույլատրում է «վարչական ձերբակալություն» Բայց դե ստեղ էլ այլ հարց կա։ Հասցե վերցնելն ի՞նչ կապ ունի։ Պետք է կասկածանքով ձերբակալեն, հիմնավորեն զանցանքը ու տուգանեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել