Ըստ ՀՀ ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ 26 հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ . 29 հոդվածի 1-ին կետերի և ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համապատասխան հրամանի համաձայն փետրվարի 8-ից- 12-ը Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի պահեստազորային և աշխարազորային անձնակազմի հետ անց է կացվում ուսումնավարժական հավաքներ:
Մեր շարքերում կան ազատամարտիկներ, տարեց մարդիկ, ովքեր ժամանակին իրենց ներդրումն են ունեցել մեր գյուղի ու երկրի սահմանների պաշտպանությանը և անկախության ձեռք բերման ծանր ու շնորհակալ գործին, բայց այսօր էլ պատրաստակամ են կանգնեն մեր՝ երիտասարդներիս կողքին: Իսկ երիտասարդ սերունդը իրեն պարտավորված, վճռական, պատասխանատու ու տեր է զգում իր գյուղին, բանակին ու երկրին: Ոգևորվածությունը համընդհանուր է:
Փառք հաղթանակած հայոց բանակին:
Հարգանքներով Բաղանիս համայնքի ղեկավար՝ Նարեկ Սահակյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել