Էրդողանը սկսել է սպառնալ Եվրոպային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը խոստացել է Եվրոպան «հեղեղել» միգրանտներով,եթե մոտ ապագայում Թուրքիան չդառնա ԵՄ անդամ: Տեղեկությունների համաձայն Էրդողանը նաև պահանջել է ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկից և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերից Թուրքիային տրամադրել 30 միլիարդ եվրո:Երբ նրան մերժել են, Էրդողանը սպառնացել է հազարավոր փախստականներին ավտոբուսներով ուղարկել Հունաստան,որտեղից նրանք կկարողանան անցնել «Հին աշխարհի» մի շարք երկրներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել