image1
Այժմ Ձեզ կպատմենք տղամարդկանց մասին այնպիսի բաներ, որոնց մասին շատերը գերադասում են լռել․․․
Մասնավորապես այն մասին, թե ինչպես են տղամարդիկ անցնում (կամ էլ՝ չեն անցնում), ինիցիացիայի առաջին ու երկրորդ փուլերով, ինչպիսի տեսք ունեն նրանք, երբ լռվում են այդ երկու փուլերի վրա և ինչ պետք է անեն նման իրավիճակում հայտնված տղամարդիկ ու այն կանայք, ովքեր ապերում են նման տղամարդկանց հետ։
Տղամարդկանց մեծամասնությունն նորմալ է անցնում առաջին փուլը, որն անվանում են նաև Էֆրայի փուլ ու եթե չեն մնում դրանում, միանգամից ցատկում են երկրորդ փուլ, որը հայտնի է նաև որպես Մեդեայի փուլ։
Առաջին փուլում մնացած տղամարդիկ այսպես կոչված «մամայի բալաներն են», ովքեր միշտ չէ, որ սոցիալական առումով ինֆանտիլ են, երբեմն կարող են նորմալ վաստակել, բայց ավելի հաճախ նստած են մոր վզին ու հանգիստ կարող են մոր վիզը փոխարինել Ձեր վզով։ Ամեն դեպքում, նման տղամարդիկ բավականին կանացի են՝ եթե ոչ արտաքուստ, ապա առնվազն բնավորության գծերով ու վարքային առանձնահատկություններով։ Կանայք վախեցնում են նրանց, նրանք վախենում են կանանց կատակներից ու փակվում են, կամ էլ ընդհակառակը՝ փնտրում են կանացի ընկերություն ու խնամակալություն և խուսափում են առնականությունից՝ ճգնաժամային պահերին նույնիսկ զզվելով դրանից։
Ի դեպ, հոմոսեքսուալիզմը ոչ մի ուղղակի կապ չունի այս փուլում մնալու հետ։ Գեյերը լինում են շատ տարբեր ու նրանցից ոմանք հաջողությամբ հաղթահարում են այս փուլը։ Սակայն երբեմն տղամարդու հոմոսեքսուալությունն ու անգամ տրանսսեքսուալությունը հանդիսանում են այն պատճառների հետևանք, որոնք խանգարում են հաղթահարել Էֆրայի փուլը։ Եթե ընդհանրացված բնութագիր տանք այն տարատեսակ խնդիրներին, որոնք խոչընդոտում են տղամարդուն այս փուլում, ապա կարելի է ձևակերպել հետևյալ կերպ․ «Մոր կերպարի հետ միաձուլում»։
Պարզվում է, որ Էֆրայի փուլը հաղթահարած տղամարդկանց վիճակն էլ կարող է լինել ոչ ավելի լավը։ Նման տղամարդիկ չափազանց շուտ են սկսել վախ զգալ կանացիության հավանականության նկատմամբ («աղջիկ լինելը շատ ամոթ է»), վախենում են մոր կերպարի հետ միաձուլումից, վախենում են այլ տղամարդկանց կողմից ծախրվելուց։ Հոգեբանության տեսանկյունից, միաձուլման նկատմամբ խուճապային վախը ամենևին էլ ավելի լավ բան չէ, քան հենց միաձուլումը, քանի որ թե՛ մեկը, թե՛ մյուսը խնդիրներ ու բարդույթներ են ծնում։
Էֆրայի փուլը հաղթահարած տղամարդը հաճախ տառապում է հիպերսեքսուալությամբ ու չնայած նրան, որ առաջին հայացքին նա ավելի ինքնուրույն կարող է թվալ, հաճախ չի դիմանում լարվածությանը և ընկնում է ալկոհոլային ու այլ տիպի կախվածությունների մեջ, ինչի արդյունքում կարող է դառնալ մարգինալ։ Նման տղամարդիկ հաճախ հակված են բռնության ու քրեածին վարքի, ինչպես նաև մեծ է հավանականությունը, որ նրանք կարող են վաղ մահանալ՝ սրտանոթային հիվանդությունների արդյունքում։
Սեքսուալ բնույթի խնդիրները հատուկ են և՛ նրանց, և՛ նրանց ու նույնը կարելի է ասել նաև ընտանեկան բնույթի խնդիրների մասին։ Էֆրայի փուլում մնացածները չունեն բավական կամային հատկանիշներ ու բավականաչափ ամուր բնավորությունը (չնայած, որ կարող են լինել համառ ու ինքնամփոփ), իսկ այս փուլը հաղթահարած տղամարդիկ չունեն բավական ճկունություն ու տակտի զգացողությունը։ Երկու տիպի տղամարդկանց հետ էլ կանանց բարդ է շփվել։ Հասկանալի է, որ խնդիրները կարող են ավելի շատ, կամ էլ ավելի քիչ արտահայտված լինել, քանի որ փուլը կարող է մասնակիորն հաղթահարված լինել, կամ էլ ընդհանրապես չլինել։
Էֆրայի փուլի իդեալական անցումը նշանակում է մոր կերպարի հետ միաձուլման ու բաժանման նորմալ ապրումը։ Նման տղամարդը վստահ է կանանց սիրո ու ըմբռնման մեջ, գիտի, թե ինչպես դուր գալ նրանց, հարգել նրանց, արժևորել նրանց, բայց միևնուն ժամանակ, շատ լավ է հիշում, որ ինքը կին չի հանդիսանում, շատ լավ է գիտակցում իր առնականությունը, սիրում է այն և կարողանում է այն ճիշտ մատուցել։ Միայն այսպիսի տղամարդը կարող է հաջողությամբ հաղթահարելել Մեդեայի փուլն ու անցնել Արիադնայի փուլ, իսկ հիպերմասկուլինային տղամարդիկ, ովքեր անցել են Էֆրայի փուլը, մնում են Մեդեայի փուլում, այսինքն՝ պայքարում են կանանց դեմ կամ էլ՝ խուսափում ու ատում են նրանց։
Ինչ կարելի է խորհուրդ տալ տղամարդու, ով մնացել է Էֆրայի փուլում ու չի կարողանում անցնել Մեդեայի փուլ, այսինքն՝ չի կարողանում գիտակցել ու սիրել իր առնականությունն ամբողջությամբ և մերժում է այն։
Նման տղամարդկանց համար Լ․ Զախեր-Մազոխը ժամանակին գրել է իր «Վեներան՝ մորթիների մեջ», իսկ Ռոման Պոլանսկին վերջերս այն էկրանավորել է։ Ցավոք, քիչ տղամարդիկ են ունակ Մազոխի ստեղծագործությունից օգտավետ խորհուրդներ քաղել, որովհետև մեծամասնությանը վախեցնում ու վանում են այլասերվածությունները։ Սակայն այս ստեղծագործության իմաստը կայանում է նրանում, որ տղամարդը, ով մերժում է իր առնականությունը ու ընկալում է իրեն որպես կնոջից չտարբերվող ինչ որ բան, ստանում է նրանցից զզվանք ու նույնիսկ ատելություն։ Նա չի կարողանում դառնալ նույնքան կանացի ու հավասար նրանց և այսպես թե այնպես ընկալվում է կանանց կողմից, որպես թերի արարած (գեյերին և տարնսգենդերներին ի գիտություն)։
Բնականաբար, հասկանալի է, որ հիմա շատ ավելի հանդուրժոողական ժամանականեր են ու գենդերային սահմաններն արդեն վաղուց այդքան խիստ չեն, սակայն մերժելով սեփական առնականությունը՝ վախի ու մեղքի զգացողության պատճառով, տղամարդը մերժում է ոչ միայն տղամարդկային իրավունքները, այլև տղամարդկային պարտականությունները, ինչը կանանց մեծամասնությունը դիտարկում է, ինչպես մակաբուծության ցանկություն և ցասումնալից վրեժ է լուծում դրա համար։ Գրեթե նույն կերպ, ինչ Վեներան՝ Մազոխի ստեղծագործությունում։ Ելքը նարնում չէ, որ ենթարկեք կնոջը, այլ նրանում, որ դադարեք նրան հանձնել ղեկավարությունը ու ինքներդ Ձեր ձեռքն առնեք այն պարտականություններն ու նախաձեռնողականությունը, որոնք տվյալ սոցիալական խմբում համարվում են տղամարդկային։
Շարունակելի․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել