Օրեր առաջ Վահան Խաչատրյանը մասնակցել է Mercedes-Benz Kiev Fashion Days-ին, որտեղ էլ ներկայացրել է իր 2016-2017 հավաքածուն: Երբ Վահանը տեղադրեց լուսանկարների իր նոր հավաքածուից, որոշ հագուստների պատկերները սկսեցին նմանեցնել և ասոցացնել հայտնի վրացական բրենդի` «Ավթանդիլի» հետ: Արդյո՞ք Վահանն այս անգամ էլ էր «թխել», պարզաբանում ստանալու համար BlogNews.am-ը խոսել է դիզայների հետ:
«Այդ ամբողջ հավաքածուն կարվել է պապիկիս կտավների հիման վրա, այդ բոլոր պրինտերը պապիկիս նկարների պրինտերն են: Այնպես որ, ցանկացած համեմատություն անգամ ծիծաղալի է ինձ համար, պազարպես դիմանկարը դեռ առիթ չի տալիս համեմատել: Ամեն դեպքում կարող եմ հավաստի ասել, որ այս պրինտերով հագուստ ուրիշ տեղ գտնել պարզապես հնարավոր չէ, քանի որ այս նկարները մեր տանը կախված են և ոչ մեկ դրանից չի օգտվել»:
Իսկ այն հարցին, արդյո՞ք զուգագուլպաներն էլ էին պատահակության սկզբունքով ընտրվել` Վահանը պատասխանեց. «Եթե օրինակ դուք նայեք նկարներն, այնտեղ ամեն ինչ համադրած է ըստ նկարների, ես անկեղծ ասեմ, որ ես չեմ էլ տեսել Ավթանդիլի հավաքածուն: Նորից կասեմ, որ գույները և պրինտերը վերցրած է պապիկիս կտավներից»,-եզրափակեց Վահանը:
Նշենք, որ Վահանը ընդգրկվել է Vogue.com- ի պաշտոնական դիզայներների ցանկում:
Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի