Մի հորթային հրճվալից ուրվական է շրջում Հայաստանում, դա սադոմազոխիզմով տառապող ընդդիմադիր գործիչների, նրանց դեղնակտուց լրատվամիջոցների ուրվականն է` օրերս հրապարակված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցի վերաբերյալ:
Զեկույցը սովորական զեկույցներից է, ինչպես միշտ` որոշ դեպքերում գուցե մի փոքր խիստ, նաև որոշ չճշտված եվրոյոնջայական գնահատականներով:
Եթե հրճվանքից տակները <<չիշիկ>> արած այս գործիչները, իրենց լրատվամիջոցները անհասկանալիորեն զարմացել են և ուրախացել, ապա ողջամիտ ու օբյեկտիվ մտածող մարդիկ գիտեին, որ այդպես էլ լինելու է: Բնական է, որ հաշվի առնելով Ռուսաստանի հետ մեր ընկերակցությունը, գնահատականները մեր երկրի վերաբերյալ առայժմ տրվելու են օբամա-մերկել-օլանդական, բրիտանական գրաքննության պրիզմայով:
Իսկ քվեարկությունը թերություններով, բացթողումներով և խաղտումներով հանդերձ բնականաբար անցավ թափանցիկ, կազմակերպված ու մեկ քայլ առաջ էր նախորդ համանման քվեարկությունների համեմատ:
Իսկ դուք ձեր այդ հրճվալից <<չիշիկից>> հետո պամպերսներդ փոխեք, ցուրտ է կմրսեք` շուն գել էլի մերն եք չէ…Մեր հայրենական արտադրանքը…
Ու պետք չեն տրագիկ վերնագրերով հոդվածներ ու հարցազրույցներ. <<Արևմուտքն ազդվել է>> ոճով…Արևմուտքը թող մտածի ու ազդվի արդեն իր սոդոմգոմորյան իրավիճակից ու անմտածված, օբամայի թելադրանքով Եվրոպան կործանման տանելու հեռանկարից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել