-Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, վա՛յ ինձ այն օրը, որովհետև մոտ է Տիրոջ օրը. թշվառություն թշվառության վրա պիտի հասնի։ Ձեր աչքերի առաջ պակասեցին կերակուրները, ձեր Աստծո տնից՝ ուրախությունն ու խնդությունը։ Խայտացին երինջներն իրենց մսուրների մեջ, ապականվեցին գանձերը, տապալվեցին շտեմարանները, քանի որ ցորենը խորշակահար եղավ։ Ի՞նչ ամբարեմ նրանց մեջ։ Լացեցին նախիրների խմբերը, որովհետև նրանք արոտ չունեին, և ոչխարների հոտերը սատկեցին։
-Քեզ եմ աղոթում, Տե՛ր, որովհետև հուրը սպանեց անապատի գեղեցկությունը, բոցը լափեց ագարակի յուրաքանչյուր ծառ, վայրի կենդանին քեզ նայեց, քանի որ ցամաքեցին ջրի վտակները, և հուրը կերավ անապատի գեղեցկությունը։
(Հովելի մարգարեություն 1:14-20)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1250742781619498?pnref=story.unseen-section
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել