Tert.am-ը գրում է.

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը Tert.am-ի հետ զրույցում խոսելով Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի մասին, ասաց, թե վերջինիս հետ աշխատել է 2011 թվականից և վ ստահ է, որ նրա գիտելիքները միանգամայն բավարար են ՄԻՊ գործառույթներն իրականացնելու համար:

«Վրաստանում քրեական արդարադատության բարեփոխումներ թեմայով Արման Թաթոյանը ներգրավված է եղել տարբեր միջազգային կառույցներում որպես փորձագետ»,-ասաց Արշակ Գասպարյանը՝ հավելելով, թե ՄԻՊ թեկնածում Արման Թաթոյանը շատ լավ տիրապետում է քրեական արդարադատության ոլորտին, Նախարարին առընթեր Հանրային խորհրդի հիմնական զեկուցողն է եղել:


«Մարդու իրավունքների խոշտանգումների թեմայով բազմաթիվ զեկույցների հեղինակ է»,-նշեց նա:
Արշակ Գասպարյանն ասաց նաև, թե համոզված է, որ Արման Թաթոյանը պատրաստ է ՄԻՊ-ին ուղղված «ճնշումներին» դիմակայել գիտելիքով և իր փորձով: 


«Որպես փոխնախարար՝ անձնակազմի կառավարման փորձը ևս բավարար է: Արման Թաթոյանի գիտելիքների և հմտությունների շտեմարանը բավարար է Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթն իրագործելու համար»,-նկատեց Արշակ Գասպարյանը:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել