Tert.am–ը գրում է.

Դուբայում բացվել է Garden Glow «փայլող» այգին, որը առաջին հայացքից «Դիսնեյի» հեքիաթային այգիներն է հիշեցնում, սակայն այստեղ ամեն մի ցուցանմուշ  պատրաստված է վերամշակված նյութերից:

Ինչպես ներկայացնում է Tech insider-ը` 8 մլն դոլար արժողությամբ այգին տեղակայված է Դուբայի Zabeel Park զբոսայգու տարածքում:

Ըստ քաղաքի ղեկավարության` նորաբաց պարտեզը ամենամեծ լուսավորված թեմատիկ այգին է ողջ աշխարհում:  Այստեղ մի շարք ներկայացումներ են ցուցադրվում:

Այգում կարելի է հանդիպել գունագեղ քանդակների` կակաչների այգու, աֆրիկյան սավաննայի, մրջյունների գաղութի, ուղտերի քարավանի տեսքով:

Այգում կարելի է տեսնել աշխարհի ամենաբարձր շինության «Բուրջ Խալիֆայի» կրկնօրինակը: Այն 12 մետր բարձրություն ունի և պատրաստվել է դեղահաբերի շշերից` լցված գունավոր ջրերով:

Այգում տեղ է գտել նաև ամենամեծ մզկիթներից մեկի` Շեյխ Զայեդի մզկիթի կրկնօրինակը` պատրաստված 90 000 պլաստիկե բաժակներից և ափսեներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել