Մեր և Վրաստանի կրթության ու գիտության նախարարությունների կողմից ավելի քան երկու տարի տևած բանակցությունները, որը ուղեկցվաում էր վրացական կողմի կամայական պահվածքով, կապված վրաստանի՝ մասնավորապես Ջավախքի, հայկական դպրոցների Հայոց լեզվի և գրականության դասագրքերով ապահովելու հետ կարծես թե լուծում ստացավ 2015 թվականի նոյեմբեր ամսին և ավելի քան 5000 կտոր «Մայրենի»-ի դասագիրք ՀՀ Սփյուռքի նախարարության միջոցով հասվ Ջավախք և ենթադրաբար պիտի բանժանվեր դպրոցականներին: Բայց արի ու տես, որ այդ դասգրքերը չեն համպատսխանում այն ծրագրերին որոնցով դասվանդում են Ջավախքի դպրոցներում և այսօր էլ ինձ հայտի դարձավ, որ դասագրքերով չեն դասավնդում Հայաստանի և Արցախի ոչ մի դպրոցում, այդ դասագրքերը պիտանի չեն դասավադման համար և առաջիկա օրերին հետ են ուղարկվելու Երևան: Հարց է առաջանում ինչի՞ մասին էին ավելի քան երկու տարի բանակցում գերատսչությունները, եթե արդյուքում Ջավախք ուղարկվող դասագրքերը անպիտան են լինելու աշակերտների համար:
P.S. Ջավախքը հերթական անգամ հայտնվեց խորթ զավակի կարգավիճակում, վրաց իշխանավոևները ուժերի ներածին չափով խոչնդոտում են հայերն դասգրքերի մուտքը Ջավախքի հայկակա նդպրոցներ, իսկ մեր հայրենի իշխանավորները պլան կատարելու, պտիչկա դնելու և տարեվերջին հաշվետվություն ներկայցնելու համար նախարարության պահեստներում մնացած, անպիտան ու խունաց դասգրքերը ուղրկում է Ջավախքի դպրոցների համար:
P.S.1. Կե՛ցցե հայ-վրացական առջիկա երկամյա բանակցությունները, Հայստանի և Արցախի դպրոցների համար անպիտան դասագրքերի նոր խմբաքանակը՝ վաղուց պարապ գործերի մինիստրություն դարձած, Սփյուռքի նախարարության միջոցով 2018 թվականին Ջավախքի դպրոցներին ուղարկելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել