Հատուկ կանանց համար նախատեսված սեքս-շոփի սեփականատերեր Չոի Յունգ-յունը և Կվակ Իուրան որոշել են կոտրել բոլոր սեքսուալ տաբուները պահպանողական Հարավային Կորեայում։ Ընկերուհիները Սեուլում բացել են Pleasure Lab կոչվող սեքս-շոփը, որտեղ վաճառում են միայն կանանց համար նախատեսված սեքս խաղալիքներ։ Սովորաբար, այսպիսի սրահներից օգտվում են միայն տղամարդիկ ու այս կերպ, կանայք ցանկանում են արտահայտել իրենց դիիրքորոշումը՝ կանացի սեքսուալության հարցի շուրջ։ Հենց խանությում յուրաքանչյուր հաճախորդ կարող է ծանոթանալ բոլոր ապրանքների աշխատանքի սկզբունքների հետ։
В Южной Корее открылся секс-шоп, который нарушает все табу
В Южной Корее открылся секс-шоп, который нарушает все табу
«Կարող եք անվանել մեզ ակտիվիստներ, բայց մենք ինքներս մեզ համարում ենք ուսուցիչներ, - ասում է Չոին, ով ԱՄՆ-ում մեծացած և սովորած նախկին լրագրող է, - Աշխարհը կարելի է փոխել տարբեր ձևերով, բայց մենք գերադասում ենք վաճառել սեքս խաղալիքներ ընկերական մթնոլորտում՝ ժպտալով յուրաքանչյուր այցելուի»։ Սեքս շոփի հարևանությամբ գործում են երկու եկեղեցիներ, քանի որ այն գտնվում է Սեուլի խտաբնակ թաղամասերից մեկում։ Սրահում սպիտակ պատկեր են, իսկ ցուցարդվող բոլոր ապրանքները, որոնցից շատերը մանուշակագույն ու վարդագույն են, լուսավորվում են։ Վաճառողները պատրաստ են ցանկացած պահի կոնսուլտացնել հաճախորդին սեքսուալ առողջության հարցերում։
В Южной Корее открылся секс-шоп, который нарушает все табу
В Южной Корее открылся секс-шоп, который нарушает все табу
В Южной Корее открылся секс-шоп, который нарушает все табу
Խանութում կարելի է ձեռք բերել Merry Clistoramas տուփեր, որոնցում առկան են վիբրատորներ ու ներքնաշոր։ Խանութի ամսական շրջանառությունը կազմում է 17000 դոլար՝ ներառյալ էլեկտրոնային վաճառքը, իսկ հաճախորդների մեծ մասը 20-30 տարեկան կանայք են։
В Южной Корее открылся секс-шоп, который нарушает все табу
Հարավային Կորեան կնոֆուցիոնիզմով հագեցած ու պատրիարքալ հասարակությունով երկիր է։ Խանութի սեփականատերերը պատմում են, որ կանանց ու սեքսում կանանց դերակատարության վերաբերյալ կան բազմաթիվ տաբուներ և խոսել այդ թեմաների շուրջ ընդունված չէ։ Երկիրը զբաղեցնում է 115-րդ հորիզոնականը 145-ից՝ գենդերային իրավահավասարության ինդեքսում, իսկ պլաստիկ վիրաբուժության ինդուստրիան ավելի շատ ձգտում է ամրագրել կանացիության ավանդական պատկերացումները։ «Փոփ մշակույթում, ֆիլմերում և հեռուստատեսությունում հետերոսեքսուալ տղամարդիկ միակն են, ովքեր կարող են սեքսուալ անկախություն արտահայտեն, իսկ կանայք, ովքեր պատմում են իրենց սեքսուալ կյանքի մասին հասարակության կողմից ընկալվում են որպես պոռնիկներ», - պատմում է համարձակ կորեուհին։ 
В Южной Корее открылся секс-шоп, который нарушает все табу
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել