Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ն պետք է ընտրություն կատարի «Թուրքիայի և ահաբեկչական կազմակերպությունների միջև», հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է trthaber.com-ը։
 
Նա նշել է, որ ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, որ քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը, որը գործում է Սիրիայում, ահաբեկչական չէ, հակասում են առողջ բանականությանը։
 
«Թուրքիան բազմիցս հաղորդել է նրանց ու Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի սերտ համագործակցության մասին»,-ասել է Չավուշօղլուն։
 
Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունն ահաբեկչական կազմակերպություն չեն համարում։

Դիմելով բարեկամ ու դաշնակից երկրներին՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ պետք է ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ որոշում կայացնեն։
 
«ԻՊ-ի դեմ պայքարի և Սիրիայի հարցում որպես գործընկեր մե՞նք ենք, թե՞ այնտեղի ահաբեկչական խմբավորումները»,- հայտարարել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել