Tert.am-ը գրում է.

Մենք 102-րդ ռազմաբազայի հետ համագործակցում ենք, 102-րդ ռազմաբազան մտնում է միացյալ զորախմբի կազմի մեջ և մեր համագործակցության շրջանակներում մենք անընդհատ աշխատանքներ ենք տանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինվորներն արդեն երկրորդ անգամ ահաբեկում են գյումրեցիներին և արդյո՞ք կարգուկանոն հաստատելու ուղղությամբ աշխատանքներ անելու են:


Նախարարն ասաց նաև, որ աշխատանքներ են տանում նաև տեղի բնակչության հետ կապի ամրապնդման առումով: «Եթե լինում են խախտումներ, այդ խախտումները պետք է իրենց պատասխանը ստանան: Հրամանատարական կազմում տեղի ունեցած փոփոխությունները նաև կատարվել են դրա համար, որ դեռևս գոյություն ունեցող այդ տիպի թերությունները վերացվեն»,-եզրափակեց Սեյրան Օհանյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել