Tert.am-ը գրում է.

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր հրավիրված ասուլիսին հիշեցրեց, որ ինքը  ԵՏՄ-ի երկրպագուն չի եղել և խորապես վստահ է եղել, որ եթե Եվրոպա չգնային,  ԵՏՄ գնալու հարց չէր առաջանա, բայց գնալով հանդերձ, ըստ նրա, չեն կարողանում օգտվել ԵՏՄ-ի հնարավորություններից:


«Եթե ստորագրել գնացել եք  ԵՏՄ, փորձեք օգտվել այդ հնարավորությունից, հիմա այդ հնարավորություններից օգտվելու փոխարեն ապրանքները հարկվում են այնպես, ինչպես մեկ տարի առաջ: Եթե մտել ենք ԵՏՄ՝ ապրանքը կապ չունի Հրազդանից է գալիս, թե Մոսկվայից, ոչ մի ձևակերպում չկա, բայց ինչ ուզում անում են, ասել ենք, էդ ի՞նչ եք անում»,- ասաց նա:


Բագրատյանն ի գիտություն այն հայտարարությունների, թե ԵՏՄ-ն 170 միլիոնանոց շուկա է, նշեց, որ մեկ տարում ՌԴ-ի հետ առևտուրը պակասել է 9%-ով, Բելառուսի հետ՝ 10%-ով, Ղազախստանի հետ 15%-ով,  ավելացել է Ղրղզստանի հետ առևտրաշրջանառությունը:


«Սա ավելի լավ շանս չէ, քան ԵՄ-ն, բայց ավելի ճիշտ էր ոչ մի տեղ էլ չգնալ»,- ասաց նա և նշեց, թե չի տեսնում, որ որևէ  ինտեգրացիոն պրոյեկտ լինի ՌԴ-ի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել