BlogNews-ի տեղեկություններով՝ դերասանուհի Արփինե Իսրայելյանը և բեմադրող-նկարիչ Ներսես Սեդրակյան առաջին անգամ ծնողներ կդառնան: 2012 թվականի սեպտեմբերին ամուսնացած զույգի ընտանքիում մանկան ճիչը կլսվի ամռանը:

Ուրախալի լուրի մասին խոսեցինք Արփինեի հետ, սակայն վերջինս նշեց, որ չի ցանկանում մեկնաբանություն տալ այս թեմայով: «Չեմ ցանկանում այդ թեմայով որևէ տեղեկություն տրամադրել»,- ասաց ապագա մայրիկը:

Այս փուլում դերասանուհին աշխատանքային դադարի մեջ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել