Tert.am-ը գրում է.
Շրջակա միջավայրի իրավական պաշտպանության կենտրոնի տնօրեն, էկոլոգիական իրավունքի պրոֆեսոր Աիդա Իսկոյանը գտնում է, որ ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը համապատասխանում է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին:
 
«Ես գտնում եմ, որ երբ իրավաբանին են նշանակում այդ պաշտոնին, նա մտածում է, որ պետք  է գործի օրենքի շրջանակներում՝ ոչ աջ, ոչ ձախ: Արման Թաթոյանն այդպիսի անձնավորություն է, ինքը հստակ գիտի, թե օրենքն ինչ է պահանջում, շատ լավ կողմնորոշվում է, որ պետք է միայն օրենքով շարժվի»,-ասաց նա:
 
Նա նշեց, որ Օմբուդսմենի պատասխանատու պաշտոնը պետք է զբաղեցնի մարդ, ով անկախ է:
 
«Կարծում եմ, որ Արմանը դա ունակ է անել, պետք է այնպես անի, որ օրենքը աշխատի բոլորի համար, իր թիկունքում է կանգնած օրենքը: Եթե խոսում ես օրենքի լեզվով, դա դառնում է խաղի կանոնը, և ոչ մեկ ոչինչ չի կարող ասել»,-ասաց նա և նշեց, որ շատ դժվար պաշտոն է ՄԻՊ-ի պաշտոնը, և այդ պաշտոնին նշանակվողը պետք է փորձ ունենա,  որպեսզի պետական կառույցների և ՀԿ-ների հետ աշխատի, լինի շատ անկախ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել