Tert.am-ը գրում է.
1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը, ըստ էության, իր ուժը կորցրել է, և այն չեղարկելը միայն քարոզչական իմաստ ունի և իր վրա իրավական բեռ չի կրում: Այս մասին Teert.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանն՝ անդրադառնալով նրան, որ Ռուսաստանում առաջարկել են չեղարկել 1921-ի ռուս-թուրքական բարեկամության մասին պայմանագիրը:
 
Ըստ քաղաքագետի՝ այդ պայմանագրի չեղարկումը կարձանագրի ռուս-թուրքական հարաբերությունների հերթական սրումը, իսկ Հայաստանի վրա դա հնարավոր է ունենա ամենավատ հետևանքները : Նա կարծում է, որ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը կարող է վերածվել պատերազմի: «Ես դա հավանական եմ համարում, որովհետև երկու երկրներում էլ ղեկավարներն առաջնահերթ մտածում են սեփական ռեյտինգի մասին և ոչ թե երկրի ազգային շահերի և հիմնական խնդիրը իրենց դեմքը չկորցնելն է, այնպես որ, կարծես թե, ոչ մեկ չի ուզում հետքայլ անել»,- ասաց նա:

Նա կարծում է, որ երկու երկրների ղեկավարներին էլ ձեռնտու է պատերազմը, որովհետև ստեղծված լարվածությունից դուրս գալու ամենապարզ ճանապարհն է: «Պատերազմի դեպքում Թուրքիան կստանա ՆԱՏՕ-ի աջակցությունը, այնպես որ պատերազմում Ռուսաստանի պարտությունն անխուսափելի է»,- ասաց նա:

Աղասի Ենոքյանն ասաց, որ ռուս-թուրքական հարաբերությունների լարումը Հայաստանի համար կարող է վատ հետևանքներ ունենալ: «Հայ-թուրքական սահմանը ռուսական ռազմական բազայի պատճառով Թուրքիան դիտարկում է որպես ռուսական ռազմական սահման, մանավանդ որ Հայաստանը առայժմ, կարծես, որևէ քայլ չի ձեռնարկում այդ լարվածության մեջ մի ճանապարհ գտնելու և Թուրքիային բացատրելու, որ սա Հայաստանի սահմաննէ  և ոչ թե Ռուսաստանի»,- ասաց նա:

Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ցույց տա, որ Ռուսաստանի քայլերը Հայաստանի քայլերը չեն և Թուրքիայի պատասխանը պետք է լինի Ռուսաստանի նկատմամբ, ոչ թե Հայաստանի:

Ինչ վերաբերում է հարցին, թե ռուս-թուրքական հարաբերությունների լավացման դեպքում Հայաստանում մտահոգություն է նկատվում, որ դա կարող է լինել ի վնաս Հայաստանի, հիմա երկու երկրների հարաբերությունների վատթարացումից Հայաստանը ինչ օգուտ կարող է ստանալ, քաղաքագետը պատասխանեց.«Ռուս-թուրքական հարաբերությունների և՛ լավացումը, և՛ վատացումը Հայաստանի պասիվ դիրքորոշման դեպքում Հայաստանի համար վատ է: Մի այսպիսի ասացվածք կա, որ երբ փղերը իրար հետ կռվում են, այդ դեպքում խոտն է տուժում, սակայն խոտը տուժում է նաև այն ժամանակ, երբ փղերն իրար սիրում են, հիմա ըստ էության հայտնվել ենք այդ խոտի վիճակում»:

Ռուսաստանի և Թուրքիայի պատասխանները գնալով սրվում են և, կարծում եմ, որ մինչև ինչ-որ պահ , մինչև կհայտնվեն գործոններ, որովհետև երկու կողմին էլ խելամիտ գործոններ գտնելու լուրջ կոչի հնարավորություն կտան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել