Էներգակիրների սակագինը շատ կարևոր է տնտեսության համար: Այն մեծ ազդեցություն ունի ներդրումային շուկայի, արտադրվող ապրանքների գների և արտահանող կազմակերպությունների արտադրության մրցունակության վրա:

Պետության գործառույթներից մեկը էներգակիրների գների հնարավոր հարմարեցնում է թե հասարակ բնակչությանը, և թե գործարարներին:
Նախորդ տարի կառավարությանը հաջողվեց խուսափել գազի թանկացումից: Մասնավորապես պայմանավորվածություն ձեռք բերվեց ռուսական կողմի հետ Հայաստանի մատակարարվող գազի գինը նվազեցնելու վերաբերյալ, ինչն էլ իր հերթին հակազդեց թանկացման գործոններին:

Էներգակիրների գները համաշխարհային շուկայում տևական ժամանակ է ինչ նվազում են։ Նվազում է թե գազը և թե հեղուկ վառելանյութը:
Այս պայմաններում էներգակիրների համաշխարհային գների շարունակվող նվազումը թույլ է տալիս մտածել երկնագույն վառելիքի ներմուծման ավելի մեծ էժանացում ակնկալելու մասին։ Չնայած այսօր էլ Հայաստանը ռուսական գազը ստանում է անհամեմատ ցածր գնով, այնուհանդերձ միջազգային գների անկումը դրա հնարավորությունը տալիս է։

ՀՀ գործադիր մարմինը դիմել է ՌԴ իշխանություններին, գազի սակագինը իջեցնելու համար: Սակագնի իջեցումը դրական կանդրադառնա հայ արտադրողների արտադրանքի մրցունակության վրա միջազգային շուկայում: Մասնավորապես, խոսքը գնում է ԵԱՏՄ շուկայի մասին, որտեղ մեր արտադրության գլխավոր սպառողը Ռուսաստանն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել