Tert.am-ը գրում է.
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ռուսական «Россия 1» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե Սիրիայի տարածքում չեչենական հատուկ ջոկատ է գործում։
 
Չեչնիայի հատուկջոկատայինների մասին տեսանյութը ներկայացվել է Ալեքսանդր Ռոգատկինի մասին ֆիլմի անոնսի տեսքով։ 
 
«Հատուկ նշանակության ուժերի կենտրոնը Ցենտորոյի մոտ է։ Չեչնիայում հենց այստեղ են նախապատրաստվել այն զինյալները, որոնք այժմ գործում են Սիրիայում։ Եկել է ժամանակը պատմելու նրանց մասին, որոնք ապահովում են ռուսական ավիացիայի հաջողությունը ցամաքից՝ սեփական կյանքի գնով»,-ասված է տեսանյութում։
 
Ռամզան Կադիրովը, ում ձայնը հնչում է տեսանյութում, հաղորդում է, որ հաջողվել է ստեղծել ընդարձակ գործակալական ցանց անմիջապես «Իսլամական պետության» ներսում։
 
«Այնտեղ են ուղարկվել հանրապետության լավագույն մարտիկները։ Նրանք տեղեկատվություն են հավաքում կառույցի, ահաբեկիչների քանակի մասին, որոշում են ռմբակոծությունների համար թիրախներն ու ֆիքսում դրանց արդյունքները»,-ասված է տեսանյութում։
 
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Սիրիայում Չեչնիայից հատուկջոկատայինների մասնակցության մասին հարցը վերահասցեավորել է  ուժային կառույցներին։
 
Նա հիշեցրել է, որ «ՌԴ պաշտպանության նախարարությունը բազմիցս բացատրել է, թե Սիրիայում ովքեր են գտնվում և որ պահին ինչով են զբաղված»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել