Լավ մի բան էլ գրեմ ու թռնեմ գործերիս: Պետոյի շարքից՝

Սա Պետոն է, (կարար լիներ մի նկար, բայց չկա), ինքն ամեն պահի դժգոհում է Հայաստանից, բողոքում է ղեկավարությունից, ասում է գործ չկա ու ձեռքերը ծալած նստում է, փոխանակ մի նոր բան մտածի ու անի, կամ էլ սպասում է, որ կառավարության անդամներն իր փոխարեն գործ են ստեղծելու, որ ինքը գնա աշխատի: Պետոյի նման մի եղեք:

Եղեք նախաձեռնող, մտածեք ինչ-որ մի բան փոխելու մասին, թեկուզ շաաաատ չնչին, բայց փոխեք՝ ձնագնդիկի էֆեկտը հիշելով: Սկսեք Ձեզնից, հիշեք, որ Հայաստանում բազմաթիվ աշխատատեղեր կան, ուղղակի IT ոլորտում, նշանակում է արժե մտնել այստեղ: Եթե չես սիրում, ապա ստիպիր քեզ, քանի որ ավելի լավ է մի վեց ամիս ուղեղդ տանջես, քան ռուսի տունը ռեմոնտ անես, կամ էլ ասֆալտ փռես Մագադանում, կամ էլ գնաս ինչ-որ մի երկիր, Արարատի նկարը փակցնես պատին ու երազես:

Այստեղ դու մի մտի խիստ հագեցած շուկա, այլ մտածիր ինչ-որ նոր բանի մասին, սիրիր հաճախորդներին ու նրանց վրա մի (ձթիր) հին ապրանքներդ, շատ բարեհամբույր սպասարկիր, անգամ պարսիկին ու մի չպացրա, երբ մտնում են քո խանութ ու իրենց վրայից հոտ է գալիս, կարևորը հաճախորդ է և քեզ գումար է տալիս: Պարտքով ու վարկով բիզնես մի սկսիր, այլ սկսիր շաատ չնչին գումարով, հավատա հնարավոր է, մենք մեկը զրոյից ենք սկսել, մեկն էլ 53.000 դրամով: Եթե տեսնում ես նեղվում ես մի ոլորտում, մի թթվիր, այլ փոխիր ոլորտդ, քանի որ օրինակ` Toyota-ն սկսել է կարի մեքենայից, Sony-ն գրպանի ռադիոյից, իսկ ահա BMW-ն շարժիչներից: Մեկ-մեկ էլ գնա Եռաբլուր, նայիր ու մտածիր, որ եթե այս հողի համար մարդիկ ընկել են, դու իրավունք չունես թողնես ու գնաս:

Այ այսպիսին եղիր, թե չէ նվնվալը միշտ էլ կա wink emoticon

Հ.Գ. Սա ասում է մի մարդ, ով ժամանակին երազում էր ժամ առաջ գնալ Հայաստանից, բայց Think Different, լավ կարգախոս է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել