Ժամանակին այս հայտնի մարդիկ բավականին ակտիվ էին, նրանք երգում էին, հաղորդում վարում, հիմա շատ բան է փոխվել, ոմանք ամուսնացել են, ոմանք էլ պարզապես հեռացել բնագավառից: Առաջարկում եմ վերհիշել նրանցից մի քանիսին:

Լիլիթը Դար 21-ի հաղորդավարներից էր, հիշում էր` մի քանի հետաքրքիր հաղորդում էր վարում և ուներ հետաքրքիր ոճ: Իհարկե Լիլիթին սիրողներ և չսիրողներ էլ կային, բայց դե սա չէ հիմնական թեման: Անկեղծ ասած չգիտեմ ինչով է նա հիմա զբաղվում, բայց նրանից արդեն երկար ժամանակ է լուր չկա:

Անահիտ Մանուկյանը լրիվ առեղծված էր շատերի համար, նրա այսպես ասած անհետանալը շատերի համար մինչ օրս էլ հանելուկ է մնում: Մի քանի տարի առաջ Անահիտը վերադարձել էր Հայաստան, բայց ոչ մեկին չէր հաջողվել հարցազրույց անել երգչուհու հետ:

Աննա Արմենակյանը էլ այն հայտնիներից է, ով ամուսնության պատճառով հրաժեշտ տվեց երգարվեստին: Նա երկու երեխաների մայր է, գուցե այն տեսակից, որ նախընտրում են ընտանիքը քան կարիերան: Աննան բնակվում է ԱՄՆ-ում, լուսանկարներից էլ երևում է, որ երջանիկ մայր է: Իսկ ժամանակին քիչ չէին նրա երգարվեստի սիրահարները:

Հայկ Կասպարովը երբեք էլ այդքան սիրված չի եղել հայկական շոու բիզնեսում, նրա երգերն էլ այնպիսի բում չէին ասում, որ հիթ դառնային: Նրա մասին հիմա չենք լսում, միայն այն պատճառով, որ ամուսնացել է և կնոջ հետ բնակվում է Գերմանիայում: Դե այսպես ասած տնփեսա է գնացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել