Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հերթական հանդիպումը ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ կկայանա մարտի կեսերին Պրահայում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Կողմերի միջև ուղիղ երկխոսության մեկնարկը տրվել է 2012թ. դեկտեմբերի 14-ին Ժնևում: Երկու երկրների պաշտոնատար անձանց հանդիպումը դարձել է առաջինը 2008-ից ի վեր: Արդյունքում Աբաշիձեն և Կարասինը 2013-2015-ին Պրահայում անցկացրել են 10 հանդիպում` քննարկելով առևտրային, տրանսպորտային, մշակութային ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։

 

Վրաստանի և Ռուսաստանի բարձրաստիճան անձինք մեկ անգամ չէ, որ հայտարարել են Աբաշիձե-Կարասին ձևաչափով երկխոսության կարևորության մասին։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել