Քաղաքագետ

Ուզում եմ շնորհակալություն հայտնել երեկվա գրառմանս տակ ինձ «քլնգող» անգրագետ ու կիսագրագետ մեկնաբանություններ թողածներին, իսկ ավելի մեծ շնորհակալություն հայտնել ինձ հայհոյողներին, որովհետև դրանով դուք ոչ միայն ցույց տվեցիք ձեր դեմքը, այլև հաստատեցիք ավելի վաղ իմ ասած այն միտքը, որ մենք դեռ շատ հեռու ենք քաղաքակիրթ հասարակություն լինելուց, դեռ աշխատել է պետք այդ ուղղությամբ և կրթվել։
Բացեք և նորից կարդացեք այդ կիսագրագետ մեկնաբանությունները, (իհարկե, Բլոգնյուզը հայհոյանքներն արդեն հեռացրել է), կարդացեք դրանք և հրճվեք, դա դուք եք, դա մենք ենք, մեր «քաղաքակիրթ» ու «կիրթ» հասարակությունը։ Նայեք ձեր մեկնաբանություններին ինչպես հայելու, և ամեն մեկն այնտեղ կտեսնի իրեն։ Հրճվեք։ Կրկին անգամ շնորհակալություն ինձ հայհոյողներին։ Դրանով դուք ապացուցեցիք, որ ես ճիշտ եմ, իսկ դուք նույնիսկ քրիստոնյա էլ չեք, քանի որ քրիստոնյային վայել հանդուրժողականության գոնե 0,1 տոկոսը չունեք։
Ինչ լավ է, որ վաղուց արդեն միջնադար չի, և ինկվիզիցիա չկա, թե չէ երեկ ինձ Հանրապետության հրապարակում խարույկի վրա կայրեիք առանց հապաղելու, վերջում էլ ավանդական սալյուտ կանեիք։
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ժամանակին ձեր մասին գրել է.
«Բերանն արնոտ մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ մարդասպան,
Քայլում է դեռ ձեռքերն արնոտ ու կարկամ
Եվ հեռու է մինչև Մարդը իր ճամփան»։
Թումանյանը իսկական մարգարե էր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել