Մեր երկրի տակից հանում են մեր կարկասը, և անձամբ ես չեմ պատրաստվում պառկել և քնել..
Սա մեր հանրապետության դարպասն է, ներկայացնում եմ ձեզ մի տեսարան, որը ցավոք ոչթե առիթ կհանդիսանա պատմական շինությունը վերանորոգելու համար, այլ, ընստ արդեն հայկական դարձած ավանդույթի, այն ապամոնտաժելու «հիասքանչ» պատճառ: Առաջարկում եմ, այս և մի շարք այլ հայկական ճարտարապետական հարցեր ներգրավել ԱԺ օրակարգում՝ որպես ազգային առաջնական հարցեր:
Անէքսուս
_____________________________________________
«Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրը ճանաչված է որպես խորհրդային մոդեռնիզմի եզակի նմուշ։ Այո՛, Հայաստանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում, 2012 թվականի դեկտեմբերին «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղեւորային համալիրը դարձավ խորհրդային մոդեռնիզմի եզակի նմուշ․․․ Ինչպիսի՞ իրականությամբ է այսօր ապրում մոդեռնիզմի եզակի նմուշ Զվարթնոցը։ Հեռվում արդեն նշմարվում է Զվարթնոցի կլոր ուրվագիծը: Այս տեսարանը դեռ մանկուց է ոգեշնչում: Անհամբեր ուզում եմ մտնել պատշգամբ. այնտեղից ձեռքով անել օդանավին, հուսով, որ ուղղեվորը կնկատի:
Բայց Զվարթնոցի շենքին մոտենալիս այլևս այդ զգացումը չես ապրում: Հայաստանի դարպասները երկյուղալի վիճակում են: Առաջինը որ տեսնում ես՝ աղբն է, շշերը, կոտրված պատուհանները. անձրևը հոսում է պատերից: Սա ի՞նչ է:
Մշակույթային կոթողը նման է անտեր ծերունու, ում մոռացել են արտագաղթած զավակները: Օրգաններից միայն սիրտն է մնացել` գլխավոր մուտքը: Մուտքից ներս մտնելը սարսափելի է: Այստեղ մի ոստիկան ասում է, որ սխալ հասցեով եմ եկել:
«Բա ու՞ր են ուղևորները, ավտոկայանատեղին, աշխատողները, ուրախ ու տխուր մարդիկ»։
Օդանավակայանի մոտ ինչ-որ մեկը գունավոր ապակիներով շենք է դրել, ներսում բուտիկներ, բազմոցներ, սրճարաններ: Սա երևի էն լեգենդար «Երևան Մոլլ»-ն ա: Ինչևիցե..
Հեղինակ` Աննա Հարությունյան / ԱնԷքսուս
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել