Tert.am-ը գրում է.
Դրամի դրսևորված կայուն վարքագիծը պատահական երևույթ չէ, հաշվի առնելով, որ երկու տարի շարունակ նավթի գինն ընկնում է, իսկ ռուբլին արժեզրկվում: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ նշելով, որ կան բազմաթիվ պատճառներ, որոնցից առաջինը Կենտրոնական բանկի կողմից վարվող դրամավարկային քաղաքականությունն է:

«Կենտրոնական բանկը վարում է հավասարակշռված ու սթափ գնահատականների վրա հիմնված քաղաքականություն, ինչը ցույց է տալիս, որ անգամ արտաքին միջավայրի ռիսկերի պայմաններում, հնարավոր է հարաբերական կայունություն ապահովել»,–ասաց նա:
 
Ըստ տնտեսագետի, այդուհանդերձ, դրա հետ միասին կան նաև այլ գործոններ: «Իհարկե ՀՀ տնտեսությունը սերտ կապվածություն ունի ՌԴ տնտեսության հետ, բայց Ռուսաստանի տնտեսության խնդիրը կապված է նավթից գազից և հումքից, իսկ ՀՀ տնտեսությունը, թեև բավական լուրջ խնդիրներ ունի, սակայն ավելի դիվերսիֆիկացված է»,-ասաց տնտեսագետը:

Թաթուլ Մանասերյանը նշեց, որ 2014թ ու 2015թ-ը ցույց տվեցին, որ, օրինակ, լավ գյուղատնտեսական տարին լուրջ հակակշիռ կարող է դառնալ կայունության համար:

«Վերջին երկու տարիներին էական աճ է արձանագրվել նաև զբոսաշրջության ոլորտում,
տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Սրանք այն ոլորտներն են, որոնք ՌԴ տնտեսության մեջ տեսակարար կշիռ չեն կազմում, իսկ ՀՀ-ի ՀՆԱ-ում ապահովում են որոշակի աճ»,-ասաց նա:

Թաթուլ Մանասերյանը նաև նշեց, որ Հայաստանը պետք է կարողանա օգտվել ԵՏՄ արժեզրկված արժույթ ունեցող երկրերում տիրող իրավիճակից, մասնավորապես այդ երկրներից ներմուծել հումք, վերամշակել ու արտահանել դոլարային կամ եվրոյի գոտի և շոշափելի հասույթ ստանալ:
 
Անդրադառնալով ԿԲ-ի կողմից շուկա ներարկվող խոշոր չափի դոլարին՝ այսինքն արժութային ինտերվենցիային, Թաթուլ Մանասերյանը նշեց, որ դա անհրաժեշտ քայլերից է և այն մեթոդներից մեկը, որ գործածում են բոլոր երկրներում:
 
«Ես այն կարծիքին չեմ, որ ԿԲ-ն դա չափից շատ է օգտագործում, հակառակը, շատ չափավոր է դրա տեսակարար կշիռը: Ուզում եմ հիշեցնել, որ միայն 2015թ-ին Հայաստանի բանկային համակարգ 153 մլն դոլարի ներդրում է կատարվել, ընդ որում, ներդրումը կատարվել է դրամով՝ շուրջ 74 մլրդ, ինչը բարձրացնում է նաև ազգային արժույթի հիմքերը:

Սա խոսում է այն մասին, որ հայկական դրամի դիրքերը փոքր տնտեսություն ունեցող երկրում շատ ավելի կառավարելի է ու կանուն, քան մյուս երկրներում»,-ասաց նա:
 
Տնտեսագետն ընդգծեց, որ տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որ կարողացավ ապահովել ազգային արժույթի կայունությու
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել