Այս պատմությունն Անգլիայի Լեստեր քաղաքում է տեղի ունեցել: Ամուսիններ Էմբերը և Դենիելը պատրաստվում էին ծնողներ դառնալ չորրորդ անգամ: Նախորդ երեք երեխաների հետ ոչ մի խնդիր չէր եղել: Բայց այս անգամ հղիության 8-րդ ամսվա սկզբում բարդություններ առաջացան:

1

30-րդ շաբաթում Էմբերիի մոտ պտղաջրերի արտահոսք սկսվեց: Նրան անմիջապես հիվանդանոց տեղափոխեցին: 36 ժամ անց բժիշկները որոշեցին, որ ծննդաբերությունը չի կարող բնական ճանապարհով տեղի ունենալ, և ավելի անվտանգ կլինի, որ երեխան լույս աշխարհ գա Կեսարյան հատման օգնությամբ:

2

Մինչ Էմբրին անզգայացած քնած էր, Դենիելը նրա հետ վիրահատարանում էր: Այդ րոպեները նա կհիշի իր ողջ կյանքում:

Երբ բժիշկները բացեցին մայրիկի արգանդը, ի զարմանս բոլորի, այնտեղ երեխա չկար: Բժիշկներն ապշած էին և ոչ մի կերպ չէին կարողանում պատկերացնել, թե ինչպես կարող էր դա տեղի ունենալ:

3

Երեխայի փնտրտուքի 2-րդ րոպեին նորածինն ի վերջո գտնվեց: Պարզվեց՝ փոքրիկը դուրս է եկել բնական ճանապարհով, և «թաքնվել» մայրիկի ոտների արանքում՝ ծածկոցի տակ:

4

Քանի որ փոքրիկը ժամկետից շուտ էր ծնվել, նրան տեղափոխեցին թերհաս երեխաների համար նախատեսված հատուկ խցիկ: Եվ այժմ աղջիկը, ում Օլլի են անվանել, լիարժեք առողջ է:

5

Ամուսինները շատ դժգոհ են մնացել բժիշկների աշխատանքից: Սակայն բանը դատարան չեն հասցրել՝ ընդունելով բուժաշխատողների ներողությունները: Ամենակարևորն այն է, որ փոքրիկ Օլլին առողջ է ծնվել և նրա կյանքին ոչինչ չի սպառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել