Exclusive

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու ամուսինը՝ Արտակ Սարգսյանը, այսօր նշում են ամուսնության 4-ամյակը։ Դերասանուհին ամուսնուն յուրօրինակ անակնկալ է մատուցել՝ իր հեղինակային երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի տեսքով։ Անահիտի ավանդույթ է դարձրել սիրելիին այս տեսքով անակնկալ մատուցելը։ Նախորդ տարի նա Արտակին նվիրված երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակ էր ներկայացրել։

Երգի գերծիքավորումն արել է Գիսանե Պալյանն ու Կարեն Արզումանյանը, տեսահոլովակը նկարահանել է Իննա Աբրահամյանը, ով Թատերական ինստիտուտից է՝ Չալդրանյանի կուրսից։ «Նա բացարձակ անվճար է նկարահանել տեսահոլովակը, ասաց՝ թող սա էլ իմ նվերը լինի։ Շատ էի ցանկանում կինոյին մոտ տեսահոլովակ ստացվեր, ինձ շատ է դուր եկել»,-ասաց  նա։

«Այս դեպքում ոչ թե իրեն նվիրված երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանեցի, այլ իր ամենասիրելի երգի։ Երբ ինչ-որ տեղ ենք գնում, առիթ է լինում, ես երգում եմ իմ հեղինակային ստեղծագործություններից, Արտակը միշտ ասում է՝ խնդրում եմ, «Օգնիր քամին» նվագիր։ Հասկացա, որ դա իր ամենասիրած ստեղծագործությունն է և որոշեցի այս անգամ այս ստեղծագործությունը նվիրել իրեն»,- BlogNews-ի հետ զրույցում ասաց Անահիտն ու հավելեց, որ այս օրն իր ամենասիրելի տոնն է։

   

«Կեսգիշերին դրեցի Ֆեյսբուքի իմ էջում, նրան ասացի շնորհավոր, կմտնես Ֆեյսբուք ու գնացի քնելու։ Նա շատ հուզվեց ու ասաց, որ շատ-շատ գեղեցիկ է ստացվել,- ասաց նա ու ավելացրեց,- Արտակն ապշել էր, թե  երբ եմ  հասցրել անել այսքանը։ Հետո միայն հասկացավ, որ երբ ասում էի՝ գնում եմ փորձի, իրականում ստում էի իրեն»։

Որպես սիրո խոստովանություն՝ Անահիտը միայն երեք բառ ասաց Արտակին՝ ես սիրում եմ քեզ։ Թե ամուսինն իրեն ինչ անակնկալ է մատուցելու, դերասանուհին դեռ չգիտի։ «Երեկոյան հրավիրված եմ ընթրիքի, բայց դեռ չգիտեմ՝ ուր։ Ռոմանտիկ ընթրիքներ հաճախ ենք ունենում։ Արտակը հաճախ է անակնկալներ մատուցում ինձ, իսկ այս օրը միշտ յուրահատուկ մի բան է անում։ Սպասում եմ։)»,- նշեց նա։

  

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել