քաղաքագետ

Եթե մենք աշխարհիկ, այլ ոչ կրոնական պետություն ենք, և մեր երկրում կա կրոնի և դավանանքի ազատություն, ապա ինչո՞ւ կրոնական կառույցը՝ Հայ Առաքելական եկեղեցին, կրոնական տոնի կապակցությամբ բջջային օպերատորների միջոցով շնորհավորական sms-ներ է ուղարկում բոլոր բաժանորդներին՝ առանց հաշվի առնելու կրոնական պատկանելությունը և առանց հաշվի առնելու, թե ցանկանո՞ւմ է արդյոք տվյալ բաժանորդը ստանալ այդ sms-ը ։ Ստացվում է, որ մեր երկրում կրոնը զոռով փաթաթում են մարդու վզին։ Ես քրիստոնյա չեմ և ինձ համար հաճելի և ցանկալի չէ նման sms ստանալը։ Համարում եմ դա ոչ ավել, ոչ պակաս՝ մարդու իրավունքների խախտում։
Բացի այդ, կրոնական կառույցը, կարծում եմ, չպետք է հավասարվի ինչ-որ խանութի մակարդակի և իրեն sms-ներով գովազդի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել