Tert.am-ը գրում է.

Ամբողջ աշխարհից 34 ահաբեկչական խմբավորումներ հավատարմության երդում են տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, այդ մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նշել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զեկույցում:

 

Նրա կարծիքով` այդ թիվն ընթացիկ տարում կշարունակի ավելանալ։

 

 

ԻՊ-ն ամենահարուստ խմբավորումն է աշխարհում, որոշ տվյալներով՝ 2015-ին գրոհայինները մոտ 400-500 մլն դոլար են ստացել միայն նավթի և նավթամթերքների վաճառքից։

 

Բացի այդ, ահաբեկիչները հարկեր են ստացել գրավված տարածքների ձեռնարկությունների աշխատակիցներից ու ֆերմերներից։ Իսլամիստները զբաղվում են նաև անշարժ գույքի առգրավմամբ ու վերավաճառքով:

 

Բան Կի Մունը նշում է սպառնալիքի «աննախադեպ մակարդակ», քանի որ ԻՊ-ն ունակ է արագ հարմարվել փոփոխվող իրավիճակին։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել