Tert.am–ը գրում է.

Տանզանիայի հեռավոր գյուղերից մեկում ոստիկանները հայտնաբերել են բետոնե ստորգետնյա փոսի մեջ փակված մի կնոջ, ով ոչ մարդկային պայմաններում ապրել է 8 ամիս շարունակ:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, կնոջն ազատազրկողն իր ընկերն է, ով, հետևելով շամանի խորհրդին, այդպես է վարվել` հավատալով, որ դա կօգնի իրեն հարստանալ։ Սարսափելի կտտանքների ենթարկված կինը պատմել է, որ տղամարդն իրեն կերակրում էր շաբաթական 2 անգամ` թույլ չտալով տեսնել արևի լույսը:

Հայտնի է, որ իրավապահները գտել են կնոջը`տղամարդու հարևաններից համապատասխան բողոք ստանալուց հետո: Նրանք լուրջ կասկածներ են ունեցել, որ ստորգետնյա հորի մեջ ինչ-որ մեկն ապօրինաբար պահվում է:

Ձերբակալված տղամարդը պատմել է, որ հավատացել է շամանին, ով ասել է, որ այս աշխարհում իր ամենասիրած մարդուն փոսի մեջ պահելու դեպքում ինքն անպայման կհարստանա:

Terror in the tomb: The victim was found hunched in a ball on the floor after being discovered by police in Tanzania. She had been held in the dark for so long she winces in daylight

Tanzanian police gather around the entrance of the pit as they try to talk to the woman about her ordeal 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել