Հիմա պարզվում է՝ պետք ա ամեն մի երկրի դեպքում առանձին դասընթաց կազմակերպվի: Ադրբեջանից պրծանք, հիմա նույն «դասընթացը» Թուրքիայի պահով պիտի արվի:
Սիրելի լրագրողներ, խմբագիրներ, լրատվամիջոցներ առհասարակ, ՀՌՈՄԻ ՊԱՊԸ Ցեղասպանության մասին ԻՐ ԽՈՍՔԵՐԻՑ ՈՉ ՄԻ ՏԵՂ ՀԵՏ ՉԻ ԿԱՆԳՆԵԼ. լատիներեն, անգլերեն ու բազմաթիվ այլ լեզուներով չկա որևէ տեղեկատվություն, որ Վատիկանը նման բան է արել: Վերոնշյալը թուրքերի երազանքն ու տպավորությունն է, միաժամանակ որոշ հայկական չակերտավոր ԶԼՄ-ների ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանքը:
Ժողովուրդ ջան, ավելին՝ Վատիկանի հայտարարության մեջ թուրքերի գրած պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին առհասարակ ոչ մի բառ չկա: Չը-կա ՉԸ-ԿԱ!!! Անգամ թուրքերը զգուշավոր են եղել ու էդ զառանցանքը ներկայացրել են ոչ թե ուղիղ մեջբերման, այլ` վերաշադրանքի ձևով: Այսինքն՝ մարդիկ մաքսիմալ լղոզել են, որ տարածեն իրենց ուզածը: Մերոնցից հասնում էր «կուտը չուտելը», բայց դե... Մի խոսքով՝ հերիքա տարածեք, ուղեղի ցնցում ստացան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10208206469659151
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել