Tert.am-ը գրում է.

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը ներկայացնում է փետրվարի 1-5-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները։

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 57,671,185 դոլար 489,67 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 75,981,402 ԱՄՆ դոլար 492,45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:


Միջբանկային շուկայում իրականացվել է 29,100,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 492,07 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:


«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,427,531 EUR 538,20 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 11,300,261 EUR 540,23  դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:


Միջբանկային շուկայում առք և վաճառք չի իրականացվել:


«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,019,342,680 ռուբլի 6,33 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 663,775,953 ՌԴ ռուբլի 6.42 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:


Միջբանկային շուկայում առք և վաճառք չի իրականացվել:


Հունվարի 25-31-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 42 մլն ԱՄՆ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել