Մի հետաքրքիր օրինաչափություն կա իմ կյանքում՝ երազներս…Նախ տեսնում եմ մարդկանց, իրավիճակները, հետո այն ավելի գեղեցիկ կամ ավելի անկանխատեսելի պատահում է իրական կյանքում…
Այսպիսով, մի անգամ  երազումս գիշերային Բելգրադում էի՝ մարդիկ, մեքենաներ, ավանդական ռեստորան, տարբեր ազգություններ մարդիկ…Երկու ամիս անց ես մեկնեցի Սերբիա՝ Բելգրադ:

11855762_1038526656166407_2662546230647300331_n

Msheci_Ani

Ա՜խ ֆանտաստիկ քաղաք է Բելգրադը՜…մարդի՜կ…ճարտարապետությունը…շունչ կտրող տեսարանները…խոհանոցը…
Ամենահավես ճամփորդության տարբերակներից է, երբ ճամփորդելիս որոշում ես hostel-ում մնալ: Քիչ մը հմուտ ճամփորդի խորհուրդ կարող եմ տալ, որ մինչ գնալը անպայման կարդալ է պետք բոլոր կարծիքները , որոնք գրվում են տվյալ վայրի մասին, ուր պատրաստվում եք գիշերել: Ավելին ասեմ՝ կանխավ  վճարում անելն ու ամրագրելը  ձեզ հնարավորություն կտա խնայելու գումար, իսկ գումարը ճամփորդի համար պետքական թուղթ է:
Սերբիայի գնացքում մի հաճելի շիկահեր աղջնակի հետ ծանոթացանք՝ Շարլիի, ով ԱՄՆ-ից եկել ու արձակուրդներին ճամփորդում էր, ինչի արդյունքում էլ մեր հարևան Թուրքիայում գտավ իր երկրորդ կեսին:
Սովորաբար ճամփորդող մարդիկ միմյանց անմիջապես ՛՛ճանաչում ՛՛ են: Դե, գիտեք, չկա այն գլամուռակաբլուկային վիճակները: Թեթև կեդեր, բամբակյա շապիկ, մեծ ճամպրուկ ու անսահման հետաքրքրասիրություն, ծարավ, նոր վայրեր ու մարդկանց բացահայտելու համար:
Այս ճամփորդությանը ես մենակ չէի, ինձ հետ էր իմ հունգրուհի ընկերուհին՝ Չիլլան: Ցնդելու աղջիկ է նա, բայց նրա մասին հետո…
Հոսթելում մեզ դիմավորեցին ջերմ ու ուղեկցեցին  աղջիկների կորպուս: Գրանցվելիս հոսթելի աշխատակիցը ճշտեց ինչ ազգություններ ենք: Մինչ անձնագրերը վերցնելն ասաց.
-Թույլ տվեք գուշակեմ, թե ձեզանից ով է հայը:
Զարմացա, բայց  հետաքրքիր էր.
-Փորձեք,-ասացի:
-Դո՛ւք, դուք հայ եք,-վստահ ասաց հոսթելի աշխատակիցը:
-Վստա՞հ եք:
-Այո՛:
-Գուցե ո՞չ…
-Վստահ եմ: Գործի բերումուվ  միայն օտարերկրացիների հետ եմ շփվում ու  համոզվել եմ՝ հայերի աչքերը տարբերվող են:
-Ինչպես հասկանամ:
-Հայերը թախծոտ աչքեր ունեք: Այ հիմա դուք ժտում եք, բայց աչքերում կա տխրություն:
-Ազգային է…,-ավելացնում եմ,-Մենք հայերս էլ ենք միմյանց աչքերով անմիջապես ճանաչում:
Երեկոյան Բելգրադը՝ սպիտակ քաղաքը գլխապտույտ գեղեցկություն ունի: Բավական է ձեռքդ վերցնես ամառային սանդալներդ  ու ոտաբոբիկ  հատես Սավա և Դանուբ գետերի լուսավոր կամուրջները, երջանկության մանրադրամ նետես Դանուբում, կամուրջի տակ գինի խմես ու մասնիկը կազմես չքնող քաղաքի զվարճանքներին:

stari_most
Ռոլլին ամերիկացի ռոք երաժիշտ է, ով ավելի հայտնի է Սերբիայում, քան իր հայրենիքում :
Նա հիասքանչ ձայն ունի, ժամերով կարելի է լսել նրան, բայց մեծ կարիերայի հավակնություն նա չունի: Ապրում է համեստ՝ երգում է փաբերում ու անգլերեն դասավանդում: Հենց նա էլ եղավ մեր ուղեկցորդը:
«Մարդիկ երազում են Ամերիկայում ապրելու մասին , իսկ ես փախա այնտեղից: Սերբիան հիասքանչ երկիր է, մարդիկ խելառ են, բայց ապրել գիտեն: Զգացմունքներն այստեղ իրական են, ես ավելի քան գոհ եմ իմ կյանքից»
Ռոլլին սիրում են սերբերը և ոչ միայն նրանք…:Մի քանի բաժակ օղին իրենն արեց, մեր խմբի բոլոր անդամները դարձան ավելի ուրախ, անկաշկանդ ու սկսվեց մի խենթ շքերթ:

klub.jpg
Ռոլլիի խմբի համերգից հետո էլ սկսվեց Բելգրադի գիշերային տուրը:
Բելգրադը դարձավ իմ ֆավորիտ քաղաքներից մեկը: Պատմության մեջ  44 անգամ գետնին հավասարված այդ գեղեցիկ քաղաքը նորից կանգուն է ու աչք շոյող: Հենց այդ փաստն էլ հիացրեց ինձ: Սերբերի համառությունը, ամեն անգամ զրոյից ոտքի կանգնելը ամեն ազգին տրված չէ:

Belgrade-Night-1024x682
Եվս մի կարևոր նկատառում. ճամփորդելիս երբեք բաց չթողնեք free tour –ից օգտվելու հնարավորությունը, որը որպես կանոն առավոտյան է կազմակերպվում և առկա է գրեթե բոլոր քաղաքներում: Լուսադեմին հոսթել վերադարձող խումբը բնավ ցանկություն չուներ քնելու,  իսկ առավոտյան էլ արթնանալու:  Ես և ընկերուհիս մի կերպ զարթնեցինք, մի կերպ նախաճաշեցինք ու վազքով դեպի կենտրոն ուր տարբեր երկրների ճամփորդներ մեզ էին սպասում: Ծանոթանալիս պարզվեց, որ ես միակ հայը չեմ այնտեղ ինչը ինձ շատ ուրախացրեց…աշխարհի որ ծայրում էլ լինում ես հայի ներկայությունից սիրտդ ավելի արագ է սկսում բաբախել:
Քաղաքը մի լավ տնտղելուց հետո  անպայման պետք էր փորձել ավանդական որևէ ճաշատեսակ ու ավանդական խմիչք:  Այստեղ ես ծանոթացա շատ հետաքրքիր մարդկանց հետ՝ Բրազիլիայից, Իսպանիայից, Կանադայից, Չինաստանից: Որքան մարդ՝ այնքան հետաքրքիր պատմություններ…ամենը նոր ու հետաքրքիր:
Բելգրադի փողոցներից մեկն անվանում են «Սիլիկոնե հովիտ», այստեղ են հավաքվում պլաստիկ վիրահատություններով շտկված, գեղեցկացած սերբուհիները և փնտրում են օլիգարխի, ով կդառնա նրանց ամուսինը կամ հովհանավորը:
Եթե Հայաստանում շատերին կաշկանդեց Կասկադում տեղադրված Բոտերոյի
ստեղծած ՝մերկ կնոջ արձանը, ապա Բելգրադի ամենաբարձր կետում կանգեցված մերկ հետույքով տղամարդուDSCN0022արձանը հպարտության առիթ է:Սա այն արձանն է, ուր յուրաքանչյուր զբոսաշրջիկ ուզում է լուսնկարվել:
Սերբիայում խորհուրդ չի տրվում խոսել պատերազմից, քաղաքականությունից և ֆուտբոլից: Յուրաքանչյուր ֆուտբոլային հանդիպումներից հետո սերբ  ֆուտբոլասերները սիրում են միմյանց գլուխ ջարդել:
Սերբերը մի հետաքրքիր ավանդույթ ունեն,որն ավելի շատ տարածված է գյուղերում: «Զապիս» ահա այդպես են անվանում այս ավանդույթը: Հատկապես գյուղերում, ուր չկան եկեղեցիներ, սերբերը խաչ են անում հաստաբուն ծառին ու այն սրբացնում: Ոչ ոք իրավունք չունի տերև պոկելու, բերքը հավաքելու և առհասարակ ծառին մոտենալու: Ասում են , թե այդ ծառերին երբեք կայծակ չի կպնում և անգամ տարիներ անց թոռոմելիս ծառերը համարվում են սուրբ:
Իսկ Չիլլան ու ես սկսեցինք պատրաստվել մեկնելու Նովի Սադ: Վարորդը, ով պետք է մեզ տաներ Զագրեբ հիվանդացել էր: Հրաշքով գտա մեկ այլ վարորդի, ով մեկնելու էր Դուբրովնիկ,ավելին ասեմ՝ ճանապարհին էլ մտնելու էինք Բոսնիա և Հերցեգովինա:
Ցնդելու մի ուղևորություն սկսել ու շարունակում էինք…

11222406_1039268629425543_2098088792011513772_n
Հ.գ. Սերբիան արտահանում է աշխարհում ազնվամորու 1/3, շուրջ 200.000 տոննա տարեկան: Ամենահամով ազնվամորին հենց այստեղ է աճում, այնպես որ այցելելիս հաշվի առեք այդ փաստը : Սերբերը նաև ամենածխող ու ամենաշատ սուրճ խմող ազգերից են համարվում:
(Շարունակելի…)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել