Tert.am-ը գրում է.
Միջերկրական ծովի շրջաններից հանրապետության տարածքին է մոտենում հերթական ցիկլոնը.. այս մասին Tert.am-ին ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
 
«Փետրվարի 7-ին հանրապետության տարածքում եղանակը կփոխվի, Միջերկրական ծովից ցիկլոնը կներթափանցի մեր երկիր, ինչի հետևանքով փետրվարի 7-8-ին բոլոր մարզերում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային մարզերում ձյան, իսկ հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Լեռնային գոտիներում նաև կլինի բուք, ցածր տեսանելիություն: Փետրվարի 7-ի գիշերը ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա մոտ 6-8 աստիճանով, սակայն նույն օրը ցերեկն այն նույնքանով կնվազի: Այսպիսով՝ կիրակի օրը Երևանում գիշերը սպասվում է 0...+2, ցերեկը +1...+3 աստիճան տաքություն»,-ասաց նա:

Իսկ մինչ այդ՝ փետրվարի 5-ին և 6-ին հանրապետության տարածքն, ըստ նրա, կշարունակի գտնվել հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: «Սպասվում է առանց տեղումների եղանակ, Տավուշի հովտային գոտիներում, մասնավորապես՝ Իջևան-Բագրատաշեն հատվածում, այսօր ցերեկը սպասվում է +15...+18, Սյունիքի հովիտներում, հատկապես՝ Կապանի հատվածում, մինչև +20 աստիճան տաքություն, Երևանում այսօր ցերեկը ջերմաստիճանը կտատանվի +6...+8 աստիճանի սահմաններում»,-նշեց Գագիկ Սուրենյանը: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել