Զարմանալի ժողովուրդ են հայերը.
- հրաժարվում են համազգային ստորագրահավաք կազմակերպել ընդդեմ երկրի անկախության ու պետականության կորստին տանող ԵՏՄ-ին անդամակցության,
-հրաժարվում են համապետական ստորագրահավաք կազմակերպել տվյալ պահին գործող Սահմանադրության կոպիտ խախտումներ թույլ տված երկրի նախագահի իմպիչմենտի գործընթաց սկսելու համար,
-հրաժարվում են համազգային ստորագրահավաք կազմակերպել Հայաստանում այլ երկրի հատուկ ծառայության գործակալների լուստրացիայի ու բարձր պաշտոններ զբաղեցումը արգելելու համար,
-հրաժարվում են համազգային հանրահավաք կազմակերպել երկրի քաղաքացիներին զենք կրելու իրավունք ու
ՔԱՂԱՔԱՑԻ ԴԱՌՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ տրամադրելու համար,
-հրաժարվում են համազգային հանրահավաք կազմակերպել որևէ, կրկնում եմ՝ ՈՐԵՎԷ ՀԱՄԱԿԱՐԳԱՍՏԵՂԾ ԽՆԴՐԻ վերաբերյալ...

փոխարենը սպասում են, որ իշխանությունը հայտնի աղվեսի նման իրենցից հերթական մեկին որպես կկվի ձագ գողանա-պատանդ տանի, որ ազգովի ընկնեն, աղաչալից-պաղատալից սրտաճմլիկ դիմում-խնդրագիր ստորագրեն առ հանցագործը, թե վերև Աստված, ներքև դու, արի դու մեզ լավություն արա, մեր օրենք չխախտած մի քանի ընկերներին բանտից ազատի...

Հ.Գ. քանի դեռ «համազգային ստորագրահավաքները» կազմակերպվելու են ոչ թե ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, այլ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՄԵՂՄԱՑՆԵԼՈՒ խնդրագրերի տակ, միշտ էլ այսպես է լինելու՝ իշխանությունները «ինչքան ուզեն, այնքան էլ խփելու են»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել