Tert.am-ը գրում է.
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
 
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Դժվարանցանելի են Գեղարոտ-Ծիլքար, Սպիտակ-Խնկոյան, Սոթք-Քարվաճառ և Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները:
 
Ապարան-Ծիլքար և Գորիս-Սիսիան  ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց:
 
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
 
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել