Tert.am-ը գրում է.
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Սիրիայի հարցով ժնևյան բանակցությունների ձախողման պատասխանատվությունը կրում են ինչպես սիրիական կառավարությունը, այնպես էլ այն պետությունները, որոնք աջակցում են նրան, այդ թվում` Ռուսաստանը:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը` այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը: Նրա խոսքով` Ռուսաստանի գործողություններում «ռազմավարական հակասություններ» կան:

«Մոսկվայի գործողությունները խաթարում է քաղաքական գործընթացը: Որքան հաջող է նրանց ռազմական գործողությունները, այնքան ավելի շատ են աջակցում Բաշար ալ-Ասադի ռեժիմին և ավելի քիչ հավանականություն ստեղծում նրան կառուցողական քաղաքական երկխոսության մեջ ներգրավելու համար», - ասել է Ջոշ Էռնեստը:

Այսօր ավելի վաղ նման կարծիք էր հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` նշելով, որ Սիրիայի հարցով խաղաղ բանակցությունները չեն կարող իրականանալ, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ռազմական գործողությունները Սիրիայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել