Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հավանական է համարում ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց Շարմազանովը:


«Այս պահին ես այլ թեկնածուներից տեղյակ չեմ: Վաղը կլինի խմբակցության նիստ, որի ժամանակ վերջնական որոշում կկայացվի: Պարոն փոխնախարարի թեկնածության քննարկումը շատ հավանական է և նրա առաջադրումը մեր կողմից էլի հավանական է»,-  ասաց Էդուարդ Շարմազանովը:


Հիշեցնենք, որ ՄԻՊ պաշտոնին հավակնում է նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ում թեկնածությունն առաջադրել է պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել