Tert.am-ը գրում է.

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը գտնում է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ին  միանշանակ կհաջողվի հաղթահարել անհրաժեշտ շեմը և հայտնվել խորհրդանում:


«2017 թվականի նախորդող ժամանակաշրջանում կխոսենք, բայց ես համոզված եմ, որ մենք միանշանական ազդեցիկ քաղաքական ուժ ենք»,-ասաց նա:


Նա նշեց, որ թեև անցած տարվա փետրվարյան իրադարձություններից հետո ԲՀԿ-ն տուժել է, սակայն նրանց հաջողվել է փրկել իրենց գրասենյակները, որ չփակվեն: «Մենք նաև ամուր ենք, մեր կառույցները կան, մեր հիմնական ներուժը՝ մեր կառույցներն են, ժողովուրն է, մեր անդամներն են, տարածքային գրասենյակներն են և այն աշխատանքն է, որ մենք անում ենք: Հիմա կյանքը ցույց կտա, կարող է մեկ կամ երկու ամիս հետո շատ բան փոխվի»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ են  իրենք քննարկել, եթե իրենց կոալիցիա կազմելու առաջարկ չի արվել, Միքայել Մելքումյան ասաց. «Մենք քննարկել ենք, թե քաղաքական մեծամասնություն -դաշնակցություն ապագա կոալիցիայի պայմաններում նոր քաղաքական իրավիճակում Բարգավաճը ինչ ստրատեգիա, տակտիկա է ընտրում: Ոչ թե քննարկել են մենք գնում ենք, թե չենք գնում, մի բան որ չկա ո՞ւր գնանք կամ չգնանք»:


Հարցին, թե ինչու ԲՀԿ-ին համագործակցության առաջարկ չի արվել, ասաց. «Այդ հարցը մե՞զ եք տալիս, նույնիսկ այդպիսի հարց էլ չի եղել»:


Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ երբ 2012 թվականին ԲՀԿ-ն հավաքել է 34 տոկոս, նա եղել է կոալիցիայի մաս: Նա նշեց, որ պատահում է, երբ քաղաքացիներն ասում են՝  դու ճիշտ բան ես խոսում, բայց ես քո հետ հույս չեմ կապում: «Ամեն մի դժգոհ 100  քվեն  ռեալ դառնում է  5-10 տոկոս, որովհետև մի 30-ը գումար է վերցնում, մյուս 30-ը լսում է գյուղապետին, մյուս 20-ը վարչական լծակ է»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել