Այս օրերին բուռն քննարկվում են շրջանառվող խոսակցությունները, թե դերասան Գրիգոր Դանիելյանը և երգչուհի Հռիփսիմե Ելինյանը սպասում են իրենց երկրորդ երեխային։ Խոսակցությունների իսկությունը պարզելու համար BlogNews-ը խոսեց Գրիգորի հետ։

«Շատ լավ կլիներ, եթե այդպես լիներ, բայց այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Գրիգորն ու հավելեց, որ վստահորեն կարող է նշել, թե որտեղից են սկիզբ առել այս լուրերը։

«Նախորդ տարի Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ հոլովակ էին նկարահանել, այդ փուլում Հռիփսիմեն նոր էր վիրահատություն տարել և մի քիչ գիրացած էր։ Նախորդ տարի էլ եղավ այդ խոսակցությունների տարածումը, այս տարի էլ։ Բացի այդ, հիմա համացանցում պտտվում է մեր թվարկությունից առաջվա տեսանյութ, որում Հռիփսիմեն կրկին «հղի» տեսք ունի, քանի որ այդ ժամանակ Ալբերտոն նոր էր ծնվել, և նա  դեռ չէր վերականգնել կազմվածքը»,- պարզաբանեց Գրիգորը։

  

Զույգը շատ է ցանկանում երկրորդ երեխա ունենալ։ Գրիգորը նշեց, որ նման նորություն ունենալու դեպքում, առաջինը BlogNews-ին կվստահեն:)

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել