Սիրելի՛ գործընկերներ,
Ավելի քան 2 տարի է՝ զբաղվում եմ հետաքրքիր և կարևոր մի գործով՝ անելով հնարավորը, որ մեր հասարակությունը տեղյակ լինի Փաստաբանների պալատի և փաստաբանների գործունեության մասին: Դա կարևոր աշխատանք է, քանի որ, տեղեկանալով իրենց իրավունքների և հնարավորությունների մասին, մեր քաղաքացիներն ավելի պաշտպանված են և հետևաբար ավելի լավ են իրացնում իրենց իրավունքները: Աշխատանքի ընթացքում հնարավորություն եմ ունեցել շփվել բազմաթիվ մարդկանց հետ: Սակայն ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ:
Մարտի 1-ից ես որոշել եմ զբաղվել այլ աշխատանքով և խնդրել եմ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին տալ ինձ այդ հնարավորությունը:
Շնորհակալ եմ, որ իմ խնդրանքը բավարարվել է:
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել եմ այս տարիների ընթացքում: Շնորհակալ եմ շատերի բարձր գնահատականին արժանանալու համար, իսկ թերությունների համար…
Դրանք ակտիվ աշխատանքի ընթացքում անխուսափելի են: Եղել և մնում եմ Փաստաբանների պալատի կողքին:
Ապագա զբաղվածությունս կապված է լինելու տեղեկատվության և լրատվության հետ՝ «բարիկադների մյուս կողմից»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել