Փետրվարի 2-ը Ջրաճահճային հանդակների միջազգային օրն է: Հայաստանը ևս միացել է տոնին և նշում է այն փետրվարի 2-ին: 1971թ.-ի այդ օրը Ռամսար քաղաքում (Իրան) ստորագրվել է «Միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես՝ ջրլող թռչունների բնադրավայրերի մասին» կոնվենցիան, որն անվանվել է «Ռամսարի» (1982թ. դեկտեմբերի 3 Փարիզի արձանագրությամբ, 1987թ. մայիսի 28 Րեժինում մտցված փոփոխություններով): «Ռամսարի» կոնվենցիայի շրջանակում միջոցառումների կատարումն ուղղված է տվյալ էկոհամակարգերի կրճատման և ոչնչացման կանխարգելմանը:
Ջրաճահճային հանդակների մասին «Ռամսարի» կոնվենցիայի հաստատման պատճառը միջազգային հասարակայնության կողմից ջրաճահճային հանդակների արագ կրճատումը և ոչնչացումն էր: Այսօր Կոնվենցիային միացել է 144 երկիր, որոնք ընդհանուր թվով ունեն 1401 հանդակ: Հայաստանը «Ռամսարի» կոնվենցիային է միացել 1993թ.-ին և այսօր արդեն ունի ջրաճահճային հանդակների միջազգային նշանակության կարգավիճակ ունեցող երեք տարածք։ Այս տարածքներն աչքի են ընկնում հարուստ կենսաբազմազանությամբ՝ 245 տեսակի ջրիմուռներ, 135 տեսակի մամուռներ, 622 տեսակի բարձրագույն բույսեր, շուրջ 1000 տեսակի անողնաշարավորներ, 48 տեսակի ձկներ, 8 տեսակի երկկենցաղներ, 4 տեսակի սողուններ, 135 տեսակի թռչուններ և 8 տեսակի կաթնասուններ: ՄԱԿ-ի փորձագետ Դևիդ Լեսը ջրաճահճային հանդակները համեմատել է մարդու օրգանիզմում երկրի երիկամների դերի հետ. եթե դրանք անհետանան, երկիրը նույնպես կմահանա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել