Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը շուտով իր հանդիսատեսին կներկայանա նոր նախագծով։ «Զգուշացե՛ք, կանայք են». այսպես է կոչվում նոր ֆիլմը, որում խաղում է նա։ Ֆիլմի առաջնախաղը նախատեսվում է փետրվարի 4-ին։

BlogNews-ի հետ զրույցում Մարինկան ասաց, որ շատ մեծ սպասելիքներ ունի այս ֆիլմից։ «Հուսով եմ՝ ֆիլմը հաջողություն կունենա։ Շատ եմ սպասել այս պրեմիերային։ Հուսով եմ՝ ամեն բան իմ սրտով կլինի,- ասաց Մարինկան ու հավելեց, որ մոնտաժից հետո չի տեսել ֆիլմը։ -Կարծում եմ՝ պետք է լավ ստացված լինի»։

Սերիալային դերասանուհին նշեց, որ այս ֆիլմը տարբերվող էր իր համար, քանի որ նկարահանման ընթացքը սերիալում և գեղարվեստական ֆիլմում շատ տարբեր է։

 

Ֆիլմում 4 հերոսուհիներից ամենամիամիտն ու համեստը Մարինկայի կերպարն է։ Մինչ օրս խելոք ու համեստ աղջիկների կերպարներով ներկայացած դերասանուհին խոստանում է, որ առաջիկայում իրեն այլ կերպարներով տեսնելու առիթներ էլ կլինեն։ Նրա խոսքով՝ առաջիկայում մի քանի նոր նախագծերում կներկայանա, որոնց մասին կարող է խոսել ավելի ուշ։

Դեռ 1 տարի առաջ Մարինկան նշում էր, որ դեռևս չգիտի՝ կաշխատի՞ դիմահարդարի իր մասնագիտությամբ, թե՝ ոչ։ Մարինկան նշեց, որ որոշել է զբաղվել դերասանի կարիերայով, սակայն կմասնագիտանա՞ այս ոլորտում, թե՝ ոչ, դեռ տատանվում է։ «Դեռ մի քիչ տատանվում եմ, որ ուղղությամբ գնամ։ Մտավախություններ ունեմ։ Ուզում եմ այնպիսի որոշում կայացնել, որ չփոշմանեմ»,- ասաց նա։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել