Մեր երկրում տեղի ունեցած բացառապես բոլոր քաղաքական շարժումների ընթացքում կիրառված պայքարի մեթոդները որևէ աղերս չեն ունեցել խաղաղ անհնազանդության տրամաբանության հետ: Ավելին, մինչ այս տեղի ունեցած ընդդիմադիր շարժումներ նախաձեռնողների կողմից գրեթե միշտ ընտրվել են պայքարի այնպիսի մեթոդներ, որոնք ցանկացած նպատակ հետապնդող շարժում տարել են պարտության: Այդպիսի շարժումների ընթացքում կիրառվել է ընդամենը հրապարակային պայքարի մեկ կամ երկու մեթոդ՝ զանգվածային ցույցեր և բոյկոտի անհաջող փորձեր: Իրականում, գոյություն ունեն հրապարակային (կամ ինչպես մեզ մոտ է ընդունված ասել՝ փողոցային) պայքարի մի քանի հարյուր մեթոդներ, որոնց կիրառումը թույլ է տալիս դիմադրության շարժման ռազմավարություն մշակողներին հնարավորինս լայն կոնսոլիդացիա ապահովել շարժման նպատակների շուրջ և այն ավելի ընկալելի դարձնել բնակչության շրջանում:
Հ.Գ. Խաղաղ անհնազանդության մեթոդներն ավելի մանրամասն կքննարկվեն «Խաղաղ անհնազանդության կիրառելիությունը ՀՀ-ում» հոդվածի 4-րդ մասում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել