Այս եռյակն Անգլիայից է, նրանք արդեն վեց ամսական են: Նրանց անուններն են Կուզեյ, Կորայ և Այազ:

Claire-triplets-323219

Սակայն նրանք սովորական եռյակ չեն, նրանց ձևավորվելը զարմացրել է և՛ բժիշկներին, և՛ ծնողներին: Բանն այն է, որ Կուզեյն ու Կորայը մոնոխորիալ մոնոամնիոտիկ (մոնո-մոնո) երկվորյակներ են: Դա բարդ հղիության հազվադեպ դեպք է, երբ զարգացման ընթացքում երեխաները կիսում են մեկ ամնիոտիկ հեղուկը և ընկերքը:

chncdhaHR0cDovL21hcmtldGl1bS5ydS93cC1jb250ZW50L3VwbG9hZHMvMjAxNi8wMS9kdm9lLWl6LXRyb2pueWFzaGVrX2M0Y2E0MjM4YTBiOTIzODIwZGNjNTA5YTZmNzU4NDliLmpwZw==.prx.fb3c0ed1

Այսպիսի բան պատահում է երկվորյակներով հղիների միայն մեկ տոկոսի մոտ: Ամեն ինչ էլ ավելի բարդացավ, քանի որ կար նաև երրորդ երեխան: Քանի որ երբ եռյակի մաս են կազմում հենց այսպիսի երկվորյակներ, հանդիպում է բնական ճանապարհով հղիացած 2 մլն կանանցից մեկի մոտ: Եվ նման հղիությունները բարդություններով և անկանխատեսելի հետևանքներով լի են լինում:

chncdhaHR0cDovL21hcmtldGl1bS5ydS93cC1jb250ZW50L3VwbG9hZHMvMjAxNi8wMS9kdm9lLWl6LXRyb2pueWFzaGVrX2VjY2JjODdlNGI1Y2UyZmUyODMwOGZkOWYyYTdiYWYzLmpwZw==.prx.92496810

Ծնողներն անակնկալի եկան եռյակ ունենալու լուրից, քանի որ նրանք արդեն երկու մեծ երեխաներ ունեին:

Հղիության 24-րդ շաբաթում ուլտրաձայնային հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ երկվորյակները խնդիր ունեն պտղաջրի հետ կապված: Նրան հատուկ դեղեր նշանակեցին՝ հեղուկը պակասեցնելու համար, սակայն դա վտանգավոր էր երրորդ երեխայի համար: Ծնողները շատ էին անհանգստանում երեք երեխաների համար էլ:

chncdhaHR0cDovL21hcmtldGl1bS5ydS93cC1jb250ZW50L3VwbG9hZHMvMjAxNi8wMS9kdm9lLWl6LXRyb2pueWFzaGVrX2M4MWU3MjhkOWQ0YzJmNjM2ZjA2N2Y4OWNjMTQ4NjJjLmpwZw==.prx.bdd9fd80

Բարեբախտաբար, ծննդաբերությունը բարեհաջող ավարտվեց: Նրանք լույս աշխարհ եկան կեսարյան հատման միջոցով: Կուզեյն ու Կորայը կշռում էին 1,7-ական կգ, իսկ Այազը՝ 1,8 կգ: Փոքրիկներին տեղափոխեցին ինտենսիվ թերապիայի բաժին, իսկ չորս շաբաթ հետո նրանք դուրս գրվեցին: Առջևում նրանց մեծ ուրախություն և հաճելի հոգսեր էին սպասվում:

chncdhaHR0cDovL21hcmtldGl1bS5ydS93cC1jb250ZW50L3VwbG9hZHMvMjAxNi8wMS9kdm9lLWl6LXRyb2pueWFzaGVrX2E4N2ZmNjc5YTJmM2U3MWQ5MTgxYTY3Yjc1NDIxMjJjLmpwZw==.prx.3d5d1910

Բարեբախտաբար, ժամանակակից բժշկությունն արդեն գիտի, թե ինչպես պահպանել նման եռյակի կյանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել