25-ամյա Մեգան ՄակՋին կարողացել է նիհարել և մոտ 40 կգ՝ 107 կգ-ից դառնալով 69 կգ: Դա նրան դժվարությամբ է հաջողվել, սակայն այժմ նա իրեն հիանալի է զգում և, ամենակարևորը, երջանիկ է այդ արդյունքից: Աշխարհում նիհարելու մասին շատ պատմություններ կան՝ հաջողակ ավարտով, բայց այս մեկն ամենազարմանալի և ոգեշնչող պատմություններից մեկն է:

chncdhaHR0cDovL21hcmtldGl1bS5ydS93cC1jb250ZW50L3VwbG9hZHMvMjAxNi8wMS9jNGNhNDIzOGEwYjkyMzgyMGRjYzUwOWE2Zjc1ODQ5YjE0LmpwZWc=.prx.101ec2eb

Ծանոթացեք, սա Մեգանն է մինչև նիհարելը:

Նա ապրում է Միդլսեկս քաղաքում, որն Անգլիայի հարավում է: Ունենալով 172 մետր հասակ՝ նա կշռում էր 108 կգ: Նա հագնում էր 22 չափսի հագուստ: Ավտոբուսում նա ստիպված էր լինում նստել միանգամից երկու նստատեղերի վրա: Նա ուներ շատ ցածր ինքնագնահատական և անհարմարության զգացում:

chncdhaHR0cDovL21hcmtldGl1bS5ydS93cC1jb250ZW50L3VwbG9hZHMvMjAxNi8wMS9jODFlNzI4ZDlkNGMyZjYzNmYwNjdmODljYzE0ODYyYzEzLmpwZWc=.prx.6c5d3cdd

Նա իր տխրությունը թաքցնում էր իր գեղեցիկ լայն ժպիտի տակ: Նա երբեք մարդկանց ցույց չէր տալիս, թե ինչպես է իրականում անհանգստանում և ամաչում: Իր քաշի մեծ մասը Մեգանը հավաքել է հինգ տարի ոչ երջանիկ հարաբերություններ ունենալուց հետո:

chncdhaHR0cDovL21hcmtldGl1bS5ydS93cC1jb250ZW50L3VwbG9hZHMvMjAxNi8wMS9lY2NiYzg3ZTRiNWNlMmZlMjgzMDhmZDlmMmE3YmFmMzE2LmpwZWc=.prx.0e8b386e

Աստիճանաբար Մեգանը սկսել էր փակվել մարդկանց առաջ: Նա շփվող անձնավորություն էր, ուղղակի նրա մեջ վախ էր մտել, որ ինչ-որ մեկը կվիրավորի իրեն, և հենց դա էլ պատ էր հանդիսացել Մեգանի և իրեն շրջապատողների միջև: Նա չէր կարողանում զբաղվել այն բաներով, ինչն իրեն դուր էր գալիս. ավելորդ քաշը խանգարում էր:

chncdhaHR0cDovL21hcmtldGl1bS5ydS93cC1jb250ZW50L3VwbG9hZHMvMjAxNi8wMS9hODdmZjY3OWEyZjNlNzFkOTE4MWE2N2I3NTQyMTIyYzEyLmpwZWc=.prx.31bd5949

Նախկինում Մեգանը սնվում էր այսպես կոչված ֆասթֆուդով: Նա ողջ օրը քաղցրավենիք և թխվածքներ էր ուտում, նույնիսկ եթե քաղց չէր զգում: Բայց մի օր մեծ շրջադարձ տեղի ունեցավ: Ուսումն ավարտելուց հետո նրան բուժքրոջ աշխատանք առաջարկեցին, և աղջիկը հասկացավ, որ չի ցանկանում նոր աշխատավայրում «գլորվել գնդիկ-բոքոնիկի պես»:

chncdhaHR0cDovL21hcmtldGl1bS5ydS93cC1jb250ZW50L3VwbG9hZHMvMjAxNi8wMS9kOTU2Nzk3NTIxMzRhMmQ5ZWI2MWRiZDdiOTFjNGJjYy5qcGc=.prx.366a18bc

2013 թվականին նա իր մայրիկի հետ միասին գրանցվեց նիհարելու համար մի խմբում, որտեղ Մեգանը սկսեց հաշվել կալորիաները և հետևել ամեն ինչին: Հետո նա անցավ առողջ սնունդին և գրանցվեց զումբայի դասընթացների:

chncdhaHR0cDovL21hcmtldGl1bS5ydS93cC1jb250ZW50L3VwbG9hZHMvMjAxNi8wMS84ZjE0ZTQ1ZmNlZWExNjdhNWEzNmRlZGQ0YmVhMjU0MzcuanBlZw==.prx.9682d8f9

Մեկ ամիս ինքն իր վրա աշխատելուց հետո աղջիկը լավ արդյունքների հասավ և ձեռք բերեց իր երազած կազմվածքը:

Ընդհանուր առմամբ նա նիհարել է 40 կգ: Այժմ նա հագնում է 6-րդ չափսի հագուստ և շարունակում է ուրախացնել շրջապատին իր հմայիչ ժպիտով: Այժմ նա ինքնավստահ է, բավարարված և երջանիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել